Հետևեք մեզ
Միջազգային չպատենտավորված անվանում Պարացետամոլ Դեղաձև Կաթիլներ ներքին ընդունման համար՝ 30մլ, բալի համով Բաղադրություն Պարացետամոլ 100մգ/մլ Դեղաբանական խումբ Հակաբորբոքային դեղեր ԱԲՔ ծածկկագիր N02BE01: Դեղաբանություն Պարացետամոլը պարա-ամինոֆենոլի ածանցյալն է, օժտված է ցավազրկող ու ջերմիջեցնող ազդեցությամբ և թույլ արտահայտված հակաբորբոքային ակտիվությամբ։Ցավազրկող ազդեցության մեխանիզմն ամբողջովին հայտնաբերված չէ, սակայն հնարավոր է պրոստոգլանդինների սինթեզի ընկճումը գլխավորապես ԿՆՀ_ում, որով էլ պայմանավորված է ցավազրկող ու ջերմիջեցնող ազդեցությունը։ Պարացետամոլը ընտրության ցավազրկող և ջերմիջեցնող դեղ է հատկապես սալիցիլատների և այլ ՈՍՀԴ-երի հակացուցմամբ երեխաների համար (Ռեյի համախտանիշի վտանգից ելնելով )։ Ասպիրինից ավելի պակաս է գրգռում ստամոքսի լորձաթաղանթը։ Ի տարբերություն ասպիրինի` չի ազդում թրոմբոցիտների ագրեգացիայի և արյան մակարդման վրա։ Սովորաբար լավ է տարվում ասպիրինի հանդեպ գերզգայուն հիվանդների կողմից։ Դեղակինետիկա Պարացետամոլը լավ է ներծծվում ստամոքսաղիքային համակարգից։ Արյան մեջ առավելագույն խտությունն ապահովվում է ներքին ընդունոմից մոտավորապես 10-60րոպե անց։ Պարացետամքլը տեղաբաշխվում է օրգանիզմի շատ հյուսվածքներում: Բուժական դեղաչափի դեպքում պլազմայի սպիատկուների հետ կապվում է աննշան քանակով, սակայն ավելանում է դեղի բարձր խտության պայմաններում: Կիսադուրսբերման փուլը տատանվում է 1-ից մինչեւ 3 ժամ։ Նյութափոխանակվում է առավելապես լյարդում և արտազատվում մեզով` լծորդիչների ( գլյուկուրոնիդներ և սուլֆատներ) ձեւով։ 5%-ից պակաս արտազատվում է անփոփոխ ձևով։ Այն սովորաբար թունազերծվում է գլյուտաթիոնի հետ կոնյուգացման ճանապարհով սակայն կարող է կուտակվել պարացետամոլի գերդեղաչափման պատճառով և առաջացնել հյուսվածքի վնասում: Ցուցումներ -որպես ջերմիջեցնող միջոց սուր ռեսպիրատոր հիվանդությունների, գրիպի, մանկական վարակների և այլ բորբոքային հիվանդությունների ժամանակ, որոնք ուղեկցվում են ջերմության բարձրացումով, հետպատվաստումային շրջանում : -որպես ցավազրկող` թույլ և չափավոր ցավ (գլխացավ, ատամնացավ, մկանային ցավ, նևրալգիաներ, տրավմատիկ ցավերի ժամանակ)
Դեղաչափում Երեխաների համար միանվագ դեղաչափը 10-15մգ/կգ քաշին: Առավելագույն օրական դեղաչափը 60մգ/կգ քաշին: Դեղաչափը կարելի է կրկնել օրվա մեջ 4 -5 անգամ , 4-5 ժամյա ընդմիջումներով: Թերապևտիկ ազդեցությունը պահպանվում է 2-4 ժամ: Դեղաչափը որոշվում է` երեխայի 1կգ քաշին տրվում է 2-3 կաթիլ Ցետամոլի կաթիլներ: 10մգ = 2կաթիլ 1կգ = 2կաթիլ
Ցետամոլի կաթիլները կարելի է օգտագործել ինչպես մաքուր ձևով, այնպես էլ կարելի է տալ փոքրիկներին, ավելացնելով տարբեր հեղուկների մեջ՝ ջուր, կաթ, հյութեր, մանկական կեր :
Հակացուցումներ - գերզգայնություն պարացետամոլի կամ օժանդակ բաղադրամասերի հանդեպ, - անամնեզում ալերգիա, - գլյուկոզո-6-ֆոսֆատդեհիդրոգենազի պակասորդ։ - Լյարդի, երիկամների ֆուկցիայի սուր խանգարումներ Նախազգուշացումներ Ցետամոլ կաթիլները չպետք է միաժամանակ կիրառվեն պարացետամոլ պարունակող այլ ցավազրկողների հետ։ Երիկամային եւ լյարդային անբավարարությամբ հիվանդները, լյարդա- եւ երիկամաթունայնության վտանգից ելնելով, պետք է զգուշությամբ կիրառեն։ 3-5 օրից ավել պահպանվող ախտանիշների դեպքում դիմեք բժշկին։ Փոխազդեցությունն այլ դեղերի հետ Վարֆարինի եւ այլ կումարինների հակամակարդչային ազդեցությունը կարող է ուժեղանալ պարացետամոլի տեւական կանոնավոր կիրառման դեպքում, որից աճում է արյունահոսության վտանգը։ Սովորական դեղաչափերը զգալի ազդեցություն չեն թողնում։ Լյարդի միկրոսոմային ֆերմենտները մակածող դեղերը, օրինակ` ալկոհոլն ու բարբիտուրատները (ինչպես նաեւ այլ հակացնցումային դեղերը) բարձրացնում են պարացետամոլի լյարդաթունայնությունը հատկապես գերդեղաչափման դեպքում։ Ֆերմենտ մակածող հատկությամբ մյուս դեղերը, օրինակ` ռիֆամպիցինն ու սրոհունդը կարող են իջեցնել պարացետամոլի խտությունը։ Բետա պաշարիչները, մասնավորապես պրոպրանոլոլը, նվազեցնում են արտազատումը եւ դրանով պոտենցում պարացետամոլի ազդեցությունը։ Կողմնակի ազդեցություններ Բուժական դեղաչափերի դեպքում կողմնակի ազդեցությունները հազվադեպ են և քիչ արտահայտված։ Տեղեկություններ են եղել սրտխառնոցի, փսխման, ստամոքսի ցավի, արյունային ռեակցիաների (թրոմբոցիտոպենիա, նեյտրոպենիա, լեյկոպենիա, ագրանուլոցիտոզ) մասին։ Երբեմն տեղ են գտնում մաշկի կարմրությունը, եղնջացանն ու գերզգայնության այլ ռեակցիաներ։ Գերդեղաչափում և բուժում Գերդեղաչափման ախտանիշներն են առաջին 24 ժամվա ընթացքում ՝ գունատություն, սրտխառնոց, փսխում, ախորժակի կորուստ եւ ստամոքսում ցավը։ Լյարդի ախտահարումն ակնհայտ է դառնում մեծ դեղաչափերի ներմուծումից 12-48 ժամ հետո , իսկ կլինիկական ախտանիշներն ավելի արտահայտվում են 4-6 օր անց։ Չնայած վաղ ախտանիշների քիչ արտահայտված լինելուն` անհրաժեշտ է հիվանդին շտապ տեղափոխել հիվանդանոց։ Ացետիլցիստեին ու մեթիոնին հակաթույները լյարդը պահպանում են գերդեղաչափումից հետո 10-12 ժամվա ներարկման ժամանակ։ Ացետիլցիստեինն արդյունավետությունը պահպանվում է գերդեղաչափումից հետո դեռեւս 24 ժամվա ընթացքում։ Պետք է ձեռնարկվեն նաև այլ օժանդակ բուժամիջոցառումներ։ Թողարկման ձև Ցետամոլ կաթիլներ- 30մլ պլաստիկե շշիկ կաթոցիկով: Պահպանման պայմաններ Կաթիլները ՝ լավ փակված տարայում, սենյակային ջերմաստիճանի պայմաններում։ Պիտանիության ժամկետ 2տարի Բացթողման կարգ Առանց դեղատոմսի