Հետևեք մեզ
«Մեդիկալ Հորիզոն» Դեղագործական ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին, սակայն իր առաջին արտադրանքը` երեխաների համար նախատեսված Ցետամոլ մոմիկները, շուկա է բաց թողնվել 2008թ-ի հունվարին: Երեք տարվա նախապատրաստական փուլը զուր չի անցել. գործարանը կառուցվել է համաձայն Եվրոմիության «Պատշաճ արտադրական գործունեության» հիմունքների: Գործարանի արտադրական տեխնոլոգիաները բերվել են լիովին համապանասխան եվրոպական ստանդարտներին: «Մեդիկալ Հորիզոն» ընկերությունը առաջինն ու միակն է Հայաստանում, որն իրականացնում է մոմիկների արտադրություն: Ընկերությունն արտադրում է նաև դեղամիջոցներ օշարակների և դեղակախույթների տեսքով: Իր կարգախոսի համաձայն «Մեդիկալ Հորիզոնը» ապահովում է ձեր առողջության լայն հորիզոնը: Ընկերությունը ձգտում է հասնել արտադրական գործընթացի ամենաբարձր որակի` բոլոր օղակներում և մանրամասնություններում` սկսած հումքի ներմուծումից մինչև վերջնական արտադրանքի որակի վերահսկողություն: Այսպիսով գործարանը իր դեղահումքերը և օժանդակ նյութերը ստանում է եվրոպական երկրներից. մոմիկների հավելանյութը`Novata, Ֆրանսիայից- COGNIS ընկերություն, իսկ դեղակախույթները Գերմանիայից` Schültz & Co ընկերություն: Ինչպես նաև համագործակցում է BASF և Danipharm A/S ընկերությունների հետ: Ընկերության դեղերը արտադրվում են եվրոպական ստանդարտներին համապատասխան:
Արտադրության բոլոր փուլերի ընթացքում ընկերությունը իրականացնում է որակի խիստ հսկողություն իր սեփական քիմիական և մանրէաբանական լաբորատորիաներում: Որակի քննությունը իրականացվում է Ամերիկյան, Բրիտանական և Եվրոպական դեղագրքի չափանիշների համապատասխան: Այսպիսով, «Մեդիկալ Հորիզոն» ընկերությունը կիրառում է բոլոր անհրաժեշտ տեխնոլոգիաներն ու ընթացակարգերը արտադրվող դեղամիջոցների առավել արդյունավետությունը ապահովելու համար և նախատեսում է զգալիորեն մեծացնել իր տեսականին: Ներկայումս գործարանն արտադրում է 17 անուն արտադրատեսակ, որոնք ներկայացվում են 32 տարբեր դեղաձևերով և դեղաչափերով: Շնորհիվ արդյունավետ գործունեության «Մեդիկալ Հորիզոն» ընկերությունը ակտիվորեն արտահանում է իր արտադրանքը Ուզբեկստան, Վրաստան ինչպես նաև Իրան: