Medical Horizon
Medical Horizon-ը արտադրում է դեղերի և սննդային հավելումների ավելի քան 50 տարբեր ապրանքատեսակ
Բարձր Որակ
Արտահանում
Պայմանագրային
Արտադրություն
Առաքելություն
Հոգ տանել մարդկանց առողջության մասին՝ որպես վստահելի և հավատարիմ գործընկեր։
Արժեքներ
Պարկեշտություն Ձեռնարկատիրություն Գիտելիքների ներուժ միասնական աշխատանքի մեջ
Կապ մեզ հետ
Հեռ։ +374 (98) 88 9193 Մարքեթինգ
Հեռ։ +374 (93) 08 08 80 Ընդհանուր բաժին
Հասցե։ Հայաստան, ք. Մասիս, Հրանտ Վարդանյան 22, 0802
Մեր Մասին
«Մեդիկալ Հորիզոն» Դեղագործական ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին, սակայն իր առաջին արտադրանքը` երեխաների համար նախատեսված Ցետամոլ մոմիկները, շուկա է բաց թողնվել 2008թ-ի հունվարին:
Երեք տարվա նախապատրաստական փուլը զուր չի անցել. գործարանը կառուցվել է համաձայն Եվրոմիության «Պատշաճ արտադրական գործունեության» հիմունքների: Գործարանի արտադրական տեխնոլոգիաները բերվել են լիովին համապանասխան եվրոպական ստանդարտներին:
«Մեդիկալ Հորիզոն» ընկերությունը առաջինն ու միակն է Հայաստանում, որն իրականացնում է մոմիկների արտադրություն: Ընկերությունն արտադրում է նաև դեղամիջոցներ օշարակների և դեղակախույթների տեսքով: Իր կարգախոսի համաձայն «Մեդիկալ Հորիզոնը» ապահովում է ձեր առողջության լայն հորիզոնը:
Ընկերությունը ձգտում է հասնել արտադրական գործընթացի ամենաբարձր որակի` բոլոր օղակներում և մանրամասնություններում` սկսած հումքի ներմուծումից մինչև վերջնական արտադրանքի որակի վերահսկողություն: Այսպիսով գործարանը իր դեղահումքերը և օժանդակ նյութերը ստանում է եվրոպական երկրներից. մոմիկների հավելանյութը`Novata, Ֆրանսիայից- COGNIS ընկերություն, իսկ դեղակախույթները Գերմանիայից` Schültz & Co ընկերություն: Ինչպես նաև համագործակցում է BASF և Danipharm A/S ընկերությունների հետ: Ընկերության դեղերը արտադրվում են եվրոպական ստանդարտներին համապատասխան:
Արտադրության բոլոր փուլերի ընթացքում ընկերությունը իրականացնում է որակի խիստ հսկողություն իր սեփական քիմիական և մանրէաբանական լաբորատորիաներում: Որակի քննությունը իրականացվում է Ամերիկյան, Բրիտանական և Եվրոպական դեղագրքի չափանիշների համապատասխան: Այսպիսով, «Մեդիկալ Հորիզոն» ընկերությունը կիրառում է բոլոր անհրաժեշտ տեխնոլոգիաներն ու ընթացակարգերը արտադրվող դեղամիջոցների առավել արդյունավետությունը ապահովելու համար և նախատեսում է զգալիորեն մեծացնել իր տեսականին:
Ներկայումս գործարանն արտադրում է 17 անուն արտադրատեսակ, որոնք ներկայացվում են 32 տարբեր դեղաձևերով և դեղաչափերով: Շնորհիվ արդյունավետ գործունեության «Մեդիկալ Հորիզոն» ընկերությունը ակտիվորեն արտահանում է իր արտադրանքը Ուզբեկստան, Վրաստան ինչպես նաև Իրան:
Մեր արտադրանքը
Գինեկոլոգիա
- Իզոկոնազոլ մոմիկ
- Իզոկոնազոլ քսուկ
- Հեքսպանտեն
- Զիդին
- Ֆլազոն մոմիկներ
- Նարինե մոմիկներ
- Երիցուկ դուշ
Մանկաբուժություն
- Ջերմիջեցնողներ
- Հակամիկրոբային
- Ստամոքսաղիքային տրակտ
- Վիտամիններ
- Հակահազային
Նյարդաբանություն
- Ցիտոմեդ Օշարակ
Ներմուծումներ
- Խոնդրա Ջեքթ
- Նեյրոտեքս
- Կարդիոտեքս
- Ցիտոլեպտ
- Ցերոտեքս
- Հեմոքսիպարին
- Դեքսալֆեն
GMP ՀԱՎԱՍՏԱԳՐՎԱԾ
Good Manufacturing Practice (GMP) մի համակարգ է, որն ապահովում է արտադրանքի հետևողական արտադրությունը և վերահսկումը որակի չափանիշներին համապատասխան:
SOTEX ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ
Մեդիկալ Հորիզոն ՍՊԸ հանդիսանում է Սոտեքս դեղագործական ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:
ԲԱՐՁՐՈՐԱԿ ՀՈՒՄՔ
Medical Horizon-ն արտադրական գործընթացում օգտագործում է միայն լավագույն, բարձրորակ հումք և օժանդակ նյութեր , որոնք ունեն որակի հավաստագրեր և նախատեսված են միայն դեղագործական արտադրանքի համար:
ԳԵՐՀԱԳԵՑԱԾ ԼԱԲՈՐԱՏՈՐԻԱ
Մենք ունենք գերհագեցած և համապարփակ լաբորատորիա, որտեղ էլ տեղի է ունենում որակի վերահսկումը՝ սկսած հումքի ներմուծումից:
ԱՎՏՈՄԱՏԱՑՎԱԾ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
Արտադրությունում ավտոմատացված արտադրական համակարգերի ներդրման շնորհիվ մենք հասանք ճկունության և օպտիմիզացված արտադրության, ապահովելով դեղագործության ժամանակակից պահանջները:
Կապ Մեզ Հետ
Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ`ընդհանուր կամ մասնագիտական հարցերի դեպքում
Thank you!
You have successfully joined our subscriber list.