Հետևեք մեզ
Միջազգային չպատենտավորված անվանում Պարացետամոլ Դեղաձև Օշարակ ներքին ընդունման համար՝ 100մլ, բալի համով Բաղադրություն Պարացետամոլ 120մգ/5մլ Դեղաբանական խումբ Հակաբորբոքային դեղեր Դեղաբանություն Պարացետամոլը պարա-ամինոֆենոլի ածանցյալն է, օժտված է ցավազրկող ու ջերմիջեցնող ազդեցությամբ և թույլ արտահայտված հակաբորբոքային ակտիվությամբ։ Ցավազրկող ազդեցության մեխանիզմն ամբողջովին հայտնաբերված չէ, սակայն հնարավոր է պրոստոգլանդինների սինթեզի ընկճումը գլխավորապես ԿՆՀ_ում, որով էլ պայմանավորված է ցավազրկող ու ջերմիջեցնող ազդեցությունը։ Պարացետամոլը ընտրության ցավազրկող ու ջերմիջեցնող դեղ է հատկապես սալիցիլատների եւ այլ ՈՍՀԴ-երի հակացուցմամբ երեխաների համար (Ռեյի համախտանիշի վտանգից ելնելով )։ Ասպիրինից ավելի պակաս է գրգռում ստամոքսի լորձաթաղանթը։ Ի տարբերություն ասպիրինի` չի ազդում թրոմբոցիտների ագրեգացիայի եւ արյան մակարդման վրա։ Սովորաբար լավ է տարվում ասպիրինի հանդեպ գերզգայունություն ունեցող հիվանդների կողմից։ Դեղակինետիկա Պարացետամոլը լավ է ներծծվում ստամոքսաղիքային համակարգից։ Արյան մեջ առավելագույն խտությունն ապահովվում է ներքին ընդունոմից մոտավորապես 10-60րոպե անց։ Պարացետամքլը տեղաբաշխվում է օրգանիզմի շատ հյուսվածքներում: Բուժական դեղաչափի դեպքում պլազմայի սպիատկուների հետ կապվում է աննշան քանակով, սակայն ավելանում է դեղի բարձր խտության պայմաններում: Կիսադուրսբերման փուլը տատանվում է 1-ից մինչեւ 3 ժամ։ Նյութափոխանակվում է առավելապես լյարդում և արտազատվում մեզով` լծորդիչների ( գլյուկուրոնիդներ և սուլֆատներ) ձեւով։ 5%-ից պակաս արտազատվում է անփոփոխ ձևով։ Այն սովորաբար թունազերծվում է գլյուտաթիոնի հետ կոնյուգացման ճանապարհով սակայն կարող է կուտակվել պարացետամոլի գերդեղաչափման պատճառով և առաջացնել հյուսվածքի վնասում: Ցուցումներ Որպես ջերմիջեցնող - սուր ռեսպիրատոր հիվանդությունների, գրիպի, մանկական վարակների և այլ բորբոքային հիվանդությունների ժամանակ, պատվաստումներց հետո՝ որոնք ուղեկցվում են ջերմության բարձրացումով: Որպես ցավազրկող- թույլ և չափավոր ցավ (գլխացավ, ատամնացավ, մկանային ցավ, նևրալգիաներ, տրավմատիկ ցավերի ժամանակ)
Դեղաչափում Երեխաների համար միանվագ դեղաչափը 10-15մգ/կգ մարմնի քաշին: Առավելագույն օրական դեղաչափը 60մգ/կգ մարմնի քաշին: Դեղաչափը կարելի է կրկնել օրվա մեջ 4 -5 անգամ , 4-5 ժամյա ընդմիջուներով: Թերապևտիկ ազդեցությունը պահպանվում է 2-4 ժամ:
Հակացուցումներ - գերզգայնություն պարացետամոլի կամ օժանդակ բաղադրատարրերի հանդեպ - անամնեզում ալերգիա, - գլյուկոզո-6-ֆոսֆատդեհիդրոգենազայի պակասորդ - Լյարդի, երիկամների ֆուկցիայի սուր խանգարումներ Նախազգուշացումներ Ցետամոլը չպետք է միաժամանակ կիրառվի պարացետամոլ պարունակող այլ ցավազրկողների հետ։ Երիկամային և լյարդային անբավարարությամբ հիվանդները, լյարդա- եւ երիկամաթունայնության վտանգից ելնելով, պետք է զգուշությամբ կիրառեն։ 3-5 օրից ավել պահպանվող ախտանիշների դեպքում դիմել բժշկին։3 ամսականից փոքր մանկիկների համար կիրառել միայն բժշկի նշանակմամբ։ Չկիրառել մոմիկները եթե երեխայի մոտ կա դիարեա (փորլուծություն)։ Փոխազդեցությունն այլ դեղերի հետ Վարֆարինի եւ այլ կումարինների հակամակարդչային ազդեցությունը կարող է ուժեղանալ պարացետամոլի տևական կանոնավոր կիրառման դեպքում, որից աճում է արյունահոսության վտանգը։ Սովորական դեղաչափերը զգալի ազդեցություն չեն թողնում։ Լյարդի միկրոսոմային ֆերմենտները մակածող դեղերը, օրինակ` ալկոհոլն ու բարբիտուրատները (ինչպես նաեւ այլ հակացնցումային դեղերը) բարձրացնում են պարացետամոլի լյարդաթունայնությունը հատկապես գերդեղաչափման դեպքում։ Ֆերմենտ մակածող հատկությամբ մյուս դեղերը, օրինակ` ռիֆամպիցինն ու սրոհունդը կարող են իջեցնել պարացետամոլի խտությունը։ Բետա պաշարիչները, մասնավորապես պրոպրանոլոլը, նվազեցնում են արտազատումը և դրանով պոտենցում պարացետամոլի ազդեցությունը։ Կողմնակի ազդեցություններ Բուժական դեղաչափերի դեպքում կողմնակի ազդեցությունները հազվադեպ են և քիչ արտահայտված։ Տեղեկություններ են եղել սրտխառնոցի, փսխման, ստամոքսի ցավի, արյունային ռեակցիաների (թրոմբոցիտոպենիա, նեյտրոպենիա, լեյկոպենիա, ագրանուլոցիտոզ) մասին։ Երբեմն տեղ են գտնում մաշկի կարմրությունը, եղնջացանն ու գերզգայնության այլ ռեակցիաներ։ Գերդեղաչափում և բուժում Առաջիկա 24 ժամվա ընթացքում գերդեղաչափման ախտանիշներն են`գունատություն, սրտխառնոց, փսխում, ախորժակի կորուստ և ստամոքսում ցավը։ Լյարդի ախտահարումն ակնհայտ է դառնում մեծ դեղաչափերի ներմուծումից 12-48 ժամ հետո , իսկ կլինիկական ախտանիշներն ավելի արտահայտվում են 4-6 օր անց։ Անհրաժեշտ է անհապաղ բուժել գերդեղաչափումը։ Չնայած վաղ ախտանիշների քիչ արտահայտված լինելուն` անհրաժեշտ է հիվանդին շտապ տեղափոխել հիվանդանոց։ Ացետիլցիստեին ու մեթիոնին հակաթույները լյարդը պահպանում են գերդեղաչափումից հետո 10-12 ժամվա ներարկման ժամանակ։ Ացետիլցիստեինի արդյունավետությունը պահպանվում է գերդեղաչափումից հետո դեռեւս 24 ժամվա ընթացքում։ Պետք է ձեռնարկվեն նաև այլ օժանդակ բուժամիջոցառումներ։ Թողարկման ձևեր Ցետամոլ օշարակ 100 մլ ապակե շշիկ չափիչ բաժակով: Պահպանման պայմաններ Օշարակը լավ փակված տարայում, սենյակային ջերմաստիճանի պայմաններում։ Պիտանիության ժամկետ 3 տարի Բացթողման կարգ Առանց դեղատոմսի