Հետևեք մեզ
Առևտրային անվանումը։ Դոքսիտուս
Միջազգային չպատենտավորված անվանում։ Դոքսոֆիլին
Քիմիական անվանում: 7-(1,3-диоксолан-2-илметил)-3,7-дигидро-1,3-диметил-1Н-пурин-2,6-дион
Դեղաձև։ Օշարակ ներքին ընդունման համար
Նկարագրություն: թափանցիկ թեթև դեղնավուն հեղուկ, անանուխի հոտով, փոքր ինչ դառնահամ:
Բաղադրությունը
5 մգ ներքին ընդունման օշարակում պարունակում է` ակտիվ նյութեր` դոքսոֆիլին 100մգ:
Օժանդակ նյութեր` սախարոզ, Նատրիումի սախարին, ամոնիումի գլիցերիզինատ, նատրիումի մեթիլ-p-հիդրոքսիբենզոատ, նատրիումի պրոպիլ-p-հիդրոքսիբենզոատ, համային հավելումներ (կարամել, անանուխ) մաքրված ջուր:
Դեղաբանական խումբ: Այլ դեղամիջոցներ շնչառական ուղիների օբստրուկտիվ հիվանդությունների բուժման համար, համակարգային ընդունման համար։ Քսանտանի ածանցյալ։
ԱԲՔ ծածկագիր
R03DА11
Ֆարմակոկինետիկա
Ընդունելուց հետո մաքսիմալ կոնցենտրացիան արյան պլազմայի մեջ հասնում է 1 ժամում: Դեղի կենսամատչելիությունը կազմում է մոտ 62.6%: Արյան պլազմային սպիտակուցների հետ կապը կազմում է մոտ 48%:
Դոքսոֆիլինը համարյա ամբողջությամբ նյութափոխանակվում է լյարդի մեջ (90%) օքսիդացման և դիմեթիլացման միջոցով, որին մասնակցում են միկրոսոմալ թթվեցման ֆերմենտներ (Ցիտոխրոմ Р-450) և քսանտինօգսիդազ.
Դոքսոֆիլինի կիսադուրսբերման ժամանակը միանվագ ընդունման դեպքում կազմում է 7 ժամ, իսկ երկար ընդունմամբ`8-10 ժամ։ Կրկնակի ընդունելուց հետո դոքսֆիլինը հասնում է հավասարակշռված կոնցենտրացիայի մոտավորապես 4 օրվա ընթացքում:
Այն արտազատվում է հիմնականում լյարդի կողմից (90%) պասիվ կերպով եւ համարյա 4%` մեզի հետ անփոփոխ ձևով:
Ֆարմակոդինամիկա
Դոքսիտուսը հանդիսանում է բրոնխոդիլատոր, քսանտանի ածանցյալ։
Դոքսիտուսն առաջացնում է ֆոսֆոդիեստերազայի ճնշումը, որը ոչնչացնում է ցիկլիկ ԱՄՖ-ն։
Ցիկլիկ ԱՄՖ-ի կուտակման արդյունքում նվազում է բրոնխիալ իմոզիթներում ազատ կալցիումի կոնցենտրացիան (Տեղի է ունենում բրոնխային մկանների թուլացում) և որն իր հերթին հանգեցնում է նրանցից հիստամինի սերոտոնիների և այլ նյութերի բաց թողնման նվազմանը որոնք կառաջացնեն բրոնխի բորբոքում եւ լորձաթաղանթի այտուց: Ինչպես նաև այն արգելափակում է ադենոզինային1(պուրինային1) ընկալիչները բրոնխային հարթ մկանային հանգույցների վրա, հանգստացնում եւ խոչընդոտում սիմպաթիկ պրեսինապտիկ վերջավորություններում նորադրենալինի դուրսբերումը:
Օգտագործման ցուցումներ.
- բրոնխիալ ասթմա
- Քրոնիկ օբստրուկտիվ թոքային հիվանդություն (ԹՔՕՀ)
Հակացուցված է:
- կրծքով կերակրելու շրջանում
- Երեխաներին մինջև 3 տարեկան.
Կիրառման ցուցումներ, դեղաչափ
Երեխաների համար.
Դոքսոֆիլինի օրեկան նախատեսված չափաբաժինը երեխաների համար պետք է լինի 12 մգ/կգ, բաժանված 2 անգամյա ընդունման: Սպասված արդյունքների բացակայելու դեպքում չափաբաժինը թույլատրվում է բարձրացնել մինջև 18մգ/կգ օրը բժշկական հսկողության ներքո: Բուժող բժիշկն ինքը կվորոշի դեղաչափը ելնելով ձեր երեխայի քաշից:
Մեծահասակների համար:
20 մլ (400 մգ) օրը 2 անգամ: Բուժող բժիշկի ցուցմամբ թույլատրվում է բարձրացնել չափաբաժինը 20 մլ (400 մգ) օրը 3 անգամ:
Տարեցների համար: 10 մլ(200 մգ) օրը 2 անգամ:
Խորհուրդ չի տրվում ընդունել կրկնակի չափաբաժին բաց թողած ընդունումն լրացնելու նպատակով ինչպես նաև դադարեցնել բուժումն սեփական նախաձեռնությամբ:
Գերդեղաչափում
Ախտանիշները. Ցնցումները առաջին ախտանիշն են:
Եթե գերդեղաչափման ախտանիշներ են առաջանում, պետք է խորհրդակցել բժշկի կամ դեղագործի հետ և հետևել նրա հրահանգներին:
Կողմնակի ազդեցությունները
Հնարավոր է առաջանալ սրտխառնոց, փսխում, որովայնի սաստիկ ցավեր, գլխացավ, դյուրագրգռելիություն կամ դեպրեսիա, անքնություն, հաճախասրտություն, էկստրասիստոլա, տախիպնոե, երբեմն հիպերգլիկեմիա և պրոտեինամիզություն:
Կողմնակի ազդեցությունների վատթարացման/սրացման դեպքում կամ այս ներդիր թերթիկում չնշված այլ կողմնակի ազդեցությունների առաջացման դեպքում դուք պետք է դիմեք ձեր բժշկին կամ դեղագործին:
Կողմնակի ռեակցիաների դեպքում, դադարեցնել բուժումը: Դեղամիջոցի ընդունումն ցածր չափաբաժիններով կարելի է վերսկսել միայն բժիշկի հետ խորհրդակցելուց հետո:
Փոխազդեցությունը այլ դեղամիջոցների հետ
Այլ դեղամիջոցներ օգտագործելու դեպքում ինչպիսիք են էրիտրոմիցին, տրոլենդոմիցին, լինկոմիցին և այլ նույն խմբին պատկանող հակաբիոտիկներ ինչպես նաև ալոպուրինոլ, ցիմետիդին, պրոպանոլոլ, գրիպի պատվաստանյութը հնարավոր անհրաժեշտություն առաջանա չափաբաժնի նվազեցման բուժող բժշկի կողմից.
Ֆենիտոինի կամ այլ հակացնցումային միջոցների օգտագործման դեպքում, ինչպես նաև ծխելու դեպքում, հնարավոր է անհրաժեշտ լինի ավելացնել չափաբաժինը բուժող բժշկի ցուցումներով:
Խորհուրդ չի տրվում Դոքսոֆիլինը կիրառել այլ քսանթինի ածանցյալների հետ:
Փոխազդեցությունն սնունդի և խմիչքի հետ
Հատուկ ցուցումներ չկա:
Կիրառումը հղիության և կրծքով կերակրման ժամանակ
Դոքսոֆիլին թույլատրվում է նշանակել հղի կանանց միայն հաշվի առնելով մոր և պտղի համար օգտակար / ռիսկային հարաբերակցությունը:
Դոքսիտուս օշարակը խորհուրդ չի տրվում օգտագործել կրծքով կերակրելու շրջանում:
Ազդեցությունն ավտոմեքենա վարելու ունակության վրա
Չի ազդում:
Հատուկ նախազգուշացումներ
Դոքսիտուսը զգուշությամբ պետք է օգտագործեն հիպերտոնիկ հիվանդները, նրանք ովքեր ունեն արյան թթվածնային անբավարարություն (հիպոքսեմիայի) վահանձև գեղձի անբավարարության (հիպերթիրեոզի), ստամոքսի խրոնիկ աջակողմյան անբավարարություն, սրտի անբավարարության, լյարդի հիվանդություն, երիկամների հետ խոցային պատմության ունեցողների եւ տարեց հիվանդների համար ովքեր ունեն լյարդի ֆունկցիայի խանգարում, շաքարի անհանդուրժողականության:
Օժանդակ նյութեր: Դոքսիտուս օշարակ պարունակում է նատրիումի մեթիլ-p-հիդրոքսիբենզոատ և նատրիումի պրոպիլ-p-հիդրոքսիբենզոատ, որը կարող է առաջացնել ալերգիկ ռեակցիաներ (այդ թվում ` հետաձգված):
Թողարկման ձևը.
100 մլ ապակե շշով, չափիչ բաժակ և ներդիր թերթիկ բժշկական օգտագործման հրահանգով թղթյա տուփ:
Պիտանելիության ժամկետ
2տարի:
Ֆլակոնները բացելուց հետո կիրառել 6 ամսվա ընթացքում:
Մի օգտագործեք դեղը տուփի և պիտակի վրա նշված պիտանիության ժամկետի ավարտից հետո:
Վավերականության ժամկետը լրանում է նշված ամսվա վերջին օրը:
Պահպանման պայմանները `
Պահել 25 ° C-ից ոչ բարձր ջերմաստիճանում: Պահեք երեխաների համար անհասանելի վայրում:
Արտադրող`
“Մեդիկալ Հորիզոն” ՍՊԸ,
ք. Մասիս, Մասիս-Կայարան, Գործարանային 22, Հայաստանի Հանրապետություն
Գրանցման վկայականի իրավատերը.