Ցեվիմեդ

Առևտրային անվանումը Ցեվիմեդ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՉՊԱՏԵՆՏԱՎՈՐՎԱԾ ԱՆՎԱՆՈՒՄԸ Ասկորբինաթթու  

ԴԵՂԱՁԵՎԸ Կաթիլներ ներքին ընդունման համար

ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Յուրաքանչյուր 1 մլ պարունակում է `

ակտիվ բաղադրատարր `100 մգ ասկորբինաթթու (վիտամին C)

օժանդակ նյութեր `անջուր գլիցերին, մաքրված ջուր

Նկարագրություն `

անգույն կամ բաց դեղին հեղուկ, կիսաքաղցր համով

ԱԲՔ ծածկագիր` A11GA01

 ԴԵՂԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Դեղագործական ազդեցությունը` վիտամին C-ի պակասը լրացնող, նյութափոխանակային, օքսիդավերականգնման գործընթացները կարգավորող, հակաօքսիդանտ:

Օժտված է արտահայտված հակաօքսիդանտային հատկությամբ: Կարգավորում է H+ իոնների տեղափոխումը շատ կենսաքիմիական ռեակցիաներում, լավացնում է եռածխածնային թթուների ցիկլում գլյուկոզայի օգտագործումը, մասնակցում է տետրահիդրոֆոլաթթվի առաջացմանը, ստերոիդային հորմոնների, կոլագենի, պրոկոլագենի, կարիտինինի սինթեզին, սերոտոնինի հիդրոքսիլացմանը: Վիտամին С պահպանում է միջբջջային նյութերի կոլոիդային վիճակը և մազանոթների բնականոն թափանցելիությունը (ճնշում է հիալուրոնիդազային)։ Ակտիվացնում է պրոտեոլիտիկ ֆերմենտներին, մասնակցում է արոմատիկ ամինաթթուների, գունանյութերի և խոլեստերինի նյութափոխանակությանը, նպաստում է լյարդում գլիկոգենի կուտակմանը: Շնչառական ֆերմենտների ակտիվացման շնորհիվ լյարդում ուժեղանում է նրա դետոքսիկացիան և սպիտակուց առաջացնող ֆունկցիան, բարձրացնում է պրոթրոմբինի սինթեզը։ Այն լավացնում է լեղարտազատումը, վերականգնում է ենթաստամոքսային գեղձի արտազատական ֆունկցիան և վահանաձև գեղձի էնդոկրին ֆունկցիան: Կարգավորում է իմունոլոգիական ռեակցիաները, նպաստում է ֆագոցիտոզին, բարձրացնում է  օրգանիզմի դիմադրողականությունը  վարակների նկատմամբ: Ցուցաբերում է հակաբորբոքային և հակաալերգիկ ազդեցություն: Արգելակում է հիստամինի դուրսբերումը և արագացնում է դեգրադացիան, խոչնդոտում է պրոստոգլանդինների և այլ մեդիատորների՝ բորբոքային և անաֆիլակսիկ, ձևավորմանը։ Նվազեցնում է B1, B2, A, E վիտամինների, ֆոլաթթվի, պանտոտենաթթվի պահանջը: Ասկորբինաթթվի անբավարարությունը  հանգեցնում է հիպովիտամինոզի առաջացմանը, իսկ ծանր դեպքերում `ավիտամինոզի (սկորբուտ, ցինգա):

ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ

Հիպո- և ավիտամինոզ C- ի բուժում և կանխարգելում:

Ասկորբինաթթվի անբավարարության դեպքում`

-արհեստական ​​կերակրման և ինտենսիվ աճի շրջանում,

- անկանոն սնունդ

- մտավոր և ֆիզիկական ծանրաբեռնվածության դեպքում,

- լուրջ հիվանդություններից հետո վերականգնման շրջան,

- այրվածքային հիվանդություն

- տենդային վիճակ՝ արտահայտված սուր շնչառական հիվանդության (ОРЗ) և սուր շնչառական վիրուսային վարակների (ՍՇՎՎ, ОРВИ) ֆոնի վրա

- երկարատև քրոնիկական վարակներ,

- սթրեսային վիճակ, հետվիրահատական ​​շրջան,

- հղիություն (բազմապտղություն, նիկոտինի կամ այլ դեղերից կախվածության ֆոնի վրա)

Fe պարունակող դեղերով քրոնիկ թունավորման ժամանակ (դեֆերօքսամինով համալիր թերապիայի մի մաս):