Հետևեք մեզ
Ազդող նյութ Խոլեկալցիֆերոլ
Դեղաբանական խումբ Վիտամիններ և վիտամինանման նյութեր
Դեղաբանական ձև Կաթիլներ ներքին ընդունման համար
Բաղադրություն
Լուծույթի 1մլ (30 կաթիլ) պարունակվում է 15000 ԱՄ խոլեկալցիֆերոլ
(1 կաթիլը պարունակում է 500 ԱՄ վիտամին D3)
Օժանդակ նյութեր
Մակրոգոլ գլիցերիլռիցինօլեատ, սախարոզ 250մգ, դինատրիումի ֆոսֆատ դոդեկա հիդրատ,
կիտրոնաթթվի մոնոհիդրատ, բանանի համային հավելուկ, բենզիլ սպիրտ 15մգ, մաքրված ջուր:
Անգույն թափանցիկ հեղուկ թեթևակի (օպալէսցենցիայով), բանանի համով և հոտով:
Դեղաբանական ազդեցություն
Կարգավորում է կալցի-ֆոսֆորական փոխանակությունը:
Ֆարմակոդինամիկա
Խոլեկալցիֆերոլ – բնական ձևը վիտամին D, առաջանում է մաշկում արևի ճառագայթների ազդեցության ներքո, համեմատած էրգոկալցիֆերոլի 25% -ով ավելի ակտիվ է:
Նպաստում է Ca ներծծմանը աղիներում և ֆոսֆորի հետներծծմանը երիկամային ուղիներում:
Կարգավորում է կմախքային ոսկրերի կազմավորումը և նպաստում է ոսկրային կառուցվածքի պահպանմանը: Արյան մեջ գտնվող կալցիումի իոնները ապահովում են մկանային տոնուսը կմախքային մկաններում, միոկարդի ֆունկցիան, նպաստում է նյարդային իմպուլսի փոխանցմանը, կարգավորում են արյան մակարդելիությունը: Կարգավորում է հարվահանագեղձերի ֆունկցիան, իմունային համակարգի ֆունկցիան և ազդում է լիմֆոկինների արտադրմանը: Վիտամին D անբավարարությունը սննդում, կամ ներծծման խաթարումը, Ca պակասը , ինչպես նաև արևի ճառագայթների տակ ոչ բավարար ժամանակով գտնվելը` երեխայի զարգացման արագ աճի ընթացքում բերում է ռախիտ հիվանդության առաջացմանը, մեծերի մոտ` ոսկրային հյուսվածքի փափկեցման:
Հղիների մոտ կարող է զարգանալ ջղակծկումներ, նորածինների՝ ոսկրային կալցինոզ: Վիտամին D պահանջարկի մեծացումը առաջանում է կանանց մոտ դաշտանադադարի ընթացքում, դրա հետևանքով է հաճախակի զարգանում օստեոպորոզ հիվանդությունը, որը կապված է հորմոնալ դիսբալանսի հետ:
Դեղակինետիկա
Վիտամին D ջրային լուծույթը ներծծվում է յուղայինից ավելի լավ: Անհաս երեխաների մոտ տեղի է ունենում լեղու անբավարար գոյացում և արտազատում դեպի աղիներ, որը խաթարում է
Վիտամինների ներծծումը՝ յուղային լուծույթների ձևով : Ներքին ընդունոմից հետո ներծծվում է բարակ աղիների դիստալ հատվածում:
Մետաբոլիզմը լյարդում և երիկամներում: Անցնում է ընկերքով և մայրական կաթի մեջ:
Արտազատումն օրգանիզմից տեղի է ունենում մեզի և կղանքի միջոցով: T1/2 կազմում է մի քանի օր, իսկ երիկամային անբավարարության դեպքում ավելանում է : Օժտված է կումուլյացիոն հատկություններով:
Կիրառման ցուցումներ
Վիտամին D պակաս (կանխարգելում և բուժում), ռախիտ, ռախիտանման հիվանդություն, հիպոկալցեմիա, տետանիա, մետաբոլիկ օստեոպաթիաներ (հիպոպարաթիրեոզ, պսևդոհիպոպարաթիրեոզ, ) , օստեոմալաթիա , (կանխարգելում և բուժում), օստեոպորոզի համակարգային բուժում այդ թվում կլիմակտերիկ:
Հակացուցումներ
Անհատական գերզգայունություն խոլեկալցիֆերոլի նկատմամբ, այդ թվում անամնեզում անհատական անտանելիություն բենզիլսպիրտի նկատմամբ, հիպերկալցեմիա, հիպերկալցուրիա, D վիտամինի ավելցուկ, միզաքարային հիվանդություն կալցիումի օքսալատային քարերի առաջացմամբ:
Երիկամային ֆունկցիայի անբավարարություն :
Թոքերի տուբերկուլյոզի ակտիվ ձև:
Դեղի բարձր դոզաները հակացուցված են երկարատև անշարժության դեպքում:
Հղիության և լակտացիայի ընթացքում նշանակել զգուշությամբ:
Աթերոսկլերոզ, սարկոիդիզմ, հիպերֆոսֆատեմիա, երիկամային և լյարդային սուր և խրոնիկ հիվանդություն :
Ստամոքսաղիքային համակարգի աշխատանքի խանգարումների ժամանակ , հատկապես ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցի ժամանակ:
Սրտի օրգանական ախտահարումների (պերիկարդիտ, միոկարդիտ) ժամանակ:
Կիրառումը հղիության և կրծքով կերակրման ժամանակ
Ցանկալի չէ նշանակել հղիության ժամանակ բարձր դեղաչափերով (տերատոգեն ազդեցության հետևանքով): Զգուշությամբ կրծքով կերակրման ժամանակ:
Կողմնակի ազդեցություններ
Չի նկատվել ցուցված դոզաներով կիրառման ժամանակ:
Հիպերվիտամինոզ D սիմպտոմներ:
Ներվային համակարգի և զգայարանների կողմից . գլխացավ, մկանային և հոդացավեր, փսիխիկայիխանգարում (դեպրեսիա) բերանի չորություն:
Սիրտ անոթային համակարգի և արյան կողմից . հիպերկալցեմիա:
Ախորժակի բացակայություն, սրտխառնոց, փսխում, փորկապություն:
Քաշի անկում:
Պոլիուրիա, հիպերկալցիուրիա, կալցիումական նեֆրոուրոլիիազ:
Փոխազդեցությունն այլ դեղերի հետ
Հակաէպիլեպտիկ միջոցներ, ռիֆամպիցին, հակախոլեստերիկ դեղերը իջեցնում են ոիտամին D3 ռեաբսորբցիան: Տիազիդային դիուրետիկները ավելացնում են հիպերկալցեմիայի առաջացման ռիսկը : Ակտիվացնում է սրտային գլիկոզիդների տոքսիկ ազդեցությունը:
Դեղաչափում և կիրառումը
Կանխարգելում . երեխաներ
Հասուն նորածիններին կյանքի 3-4 շաբաթից մինչև 2-3 տարեկան օրեկան 500-1000ԱՄ (1-2կաթիլ) :
Անհասիկներին կյանքի 7-10 օրվանից , երկվորյակներին, վատ պայմաններում մեծացող նորածիններին , 1000-1500 ԱՄ (2-3 կաթիլ) օրրվա մեջ:
Ամռան ընթացքում դեղաչափումը կրճատվում է մինչև 500ԱՄ միավոր օրը 1 կաթիլ: Հղիների տրվում է 500 ԱՄ (1 կաթիլ) օրվա մեջ ,ամբողջ հղիության ընթացքում, կամ 1000ԱՄ -2 կաթիլ օրվա մեջ սկսած հղիության 28 շաբաթականից:
Հետկլիմակտերիակ շրջանում 500-1000 ԱՄ (1-2 կաթիլ) օրվա մեջ:
Բուժում
Ռախիտի ժամանակ 2000-5000ԱՄ , 4-10 կաթիլ կախված ռախիտի ծանրության աստիճանից (1,2,3) և ընթացքի ձևից, 4-6 շաբաթվա ընթացքում կամ նախնական դոզան 2000ԱՄ (4 կաթիլ) 3-5 օրերի ընթացքում, լավ տանելիության ժամանակ մինչև 3000 ԱՄ (6 կաթիլ): Արտահայտված ոսկրային փոփոխություների ժամանակ մինչև 5000ԱՄ -10 կաթիլ:
Անհրաժեշտության դեպքում բուժումը կարելի է կրկնել 1 շաբաթ հետո:
Բուժական արդյունքի հասնելուց հետո անցնում են կանխարգելիչ դեղաչափման ընդունմանը:
(500-1500ԱՄ օրական): Ռախիտանման հիվանդություններ 20000-30000 ԱՄ/օրը 40-60կաթիլ, բուժման կուրսը 4-6 շաբաթ: Հետկլիմակտերիկ օստեոպորոզի ժամանակ համակարգային բուժման կուրսով 500-1000ԱՄ օրը 1-2 կաթիլ:
Գերդեղաչափում
Ախտանշաններ. Ախորժակի բացակալությու, սրտխառնոց, փսխում, փորկապություն, անհանգստություն, ծարավություն, հաճախամիզություն, փորլուծություն, երիկամային կոլիկա: Գլխացավ և մկանացավեր, հոդացավեր, հոգեկան շեղումներ (դեպրեսիա), արգելակում, պրոգրեսիվող քաշի անկում: Երիկամային ֆունկցիայի խանգարումներ ալբումմինեմիայով, էրիթրոցիտեմիա, պոլիուրիա, հիպերկալիուրիա, զարկերակային ճնշման բարձրացում: Առավել ծանր դեպքերում եղջերաթաղանթի խամրում, մինչև կատարակտա: Հազվադեպ խոլեստատիկ դեղնություն:
Բուժում . Դեղորայքի հանել կիրառությունից: Սիմպտոմաիկ, պահպանողական թերապիա:Մեծ քանակությամբ հեղուկների կիրառում:
Թողարկման ձև
Մուգ ապակյա ֆլակոններ 10 և 15մլ , կաթոցիչ, ներդիր թերթիկ:
Պահպանման պայմաններ
Պահել երեխաներին անհասանելի տեղում
Ֆլակոնները բացելուց հետո կիրառել 6 ամսվա ընթացքում:
Պահպանել 5-25 oC ջերմաստիճանային պայմաններում, լույսից հեռու:
Պիտանելիության ժամկետ 2տարի
Բացթողման ձև Բժշկի նշանակմամբ