Հետևեք մեզ
Միջազգային չպատենտավորված անվանում Մեղվակաթ
Դեղաձև Ուղիղաղիքային մոմիկներ
Բաղադրություն. Յուրաքանչյուր մոմիկ պարունակում է 5մգ մեղվակաթ (Apilac)
Դեղաբանական խումբ Բնական ծագման կենսախթանիչ: Մեղվակաթը հանդիսանում է աշխատող մեղուների ալոտրոֆիկ գեղձերի արտադրությունը:
Կիրառություն Կանխարգելման նպատակով կարելի է օգտագործել կրծքի և վաղ տարիքի երեխաների մոտ՝ ախորժակի բացակայության (անորեքսիա) և սնուցման խանգարումների ժամանակ (հիպոտրոֆիա):
Հակացուցումներ Հակացուցված է Ադիսոնյան հիվանդության ժամանակ, երբ կա ալերգիա մեղվաբուծության որևէ արտադրանքի հանդեպ:
Կողմնակի երևույթներ Գերզգայունության ժամանակ կարող է նկատվել քնի խանգարում, որի ժամանակ պետք է կատարել դեղաչափի պակասեցում կամ հանել:
Դեղաչափում և կիրառման եղանակները Անհասիկներին և նորածիններին պետք է նշանակել 2,5 մգ-ից, մեկ ամսականից մեծ երեխաներին 5մգ-ից օրը 3 անգամ: Մոմիկները կարելի է կիրառել 7-15 օր:
Պահպանման պայմաններ Պահել զով , չոր պայմաններում:
Պիտանիության ժամկետ 2 տարի
Բացթողման կարգ Առանց դեղատոմսի