ԴԵԻՈՆԻԶԱՑՎԱԾ ՋՈՒՐ

Իդեալական ջուր մանկական կաթնափոշիներ և կաթնախառնուրդներ բացելու համար
ՋՈՒՐ ՁԵՐ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՄԱՐ
Մանկական սննդի համար միշտ օգտագործվել է եռացրած ջուր: Սակայն հետազոտման ժամանակակից մեթոդները ցույց են տալիս, որ եռացնելիս ջրի մեջ պարունակվող մետաղների և աղերի քանակը չի նվազում:
ՄԱՆԿԱԿԱՆ ՋՈՒՐ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱՆԻՑ PURE WATER
Այն երաշխավորված մաքրություն ունի, որը նատրիումի և ծանր մետաղների նվազագույն պարունակության շնորհիվ նվազեցնում է ճնշումը փոքրիկի երիկամների վրա և կատարելապես հարմար է երեխայի զգայուն օրգանիզմի համար:
PURE WATER չեզոք համով ջուր երեխաների համար՝ կյանքի առաջին իսկ շաբաթից՝ նախատեսված բոլոր տեսակի մանկական կերերի և ըմպելիքների պատրաստման համար: Չոր խառնուրդներն արդեն իրենց մեջ պարունակում են հանքային նյութերի անհրաժեշտ քանակություն, այդ իսկ պատճառով դրանք բացելու համար պետք է օգտագործել հատուկ պատրաստված ջուր, որն անցած կլինի բազմաստիճան տեխնոլոգիական և հակամանրէային մշակում, ինչի շնորհիվ շտկված կլինի աղային կազմը և ոչնչացված կլինեն վնասակար խառնուրդներն ու միկրոօրգանիզմները։