Հետևեք մեզ
Արտաքին օգտագործման լուծույթ Նախատեսված է կնոջ ինտիմ հիգիենայի համար:
Բաղադրություն Երիցուկի հանուկ 0.075մլ Մաքրված դեիոնիզացված ջուր 150մլ
Հատկություններ Երիցուկի հեշտոցային ցնցուղն օգտագործվում է հեշտոցի հիգիենայի համար, կանխարգելում է ինֆեկցիաները և վերացնում դիսկոմֆորտը: Երիցուկի ցնցուղի ակտիվ բաղադրատարրը երիցուկի հանուկն է : Երիցուկի պատրաստուկների ազդեցությունը օրգանիզմի վրա պայմանավորված է բույսի ծաղիկների կոնպլեքս բաղադրությամբ` ֆիզիոլոգիական ակտիվ նյութերով (եթերայուղեր, ազուլեն, ֆլավոնոիդներ, պոլիսախարիդներ , վիտամիններ), որոնք ցուցաբերում են հակաբորբոքային, հականեխիչ, հակաալերգիկ, հանգստացնող և ցավազրկող ազդեցություն: Երիցուկի հակաբորբոքային և հանգստացնող ազդեցությունը պայմանավորված է 3 նյութերով` բիզբոլոլով, խամազուլենով և սպիրոէֆիրով: Երիցուկ ցնցուղի հիմնական ազդեցություններն են. հակաբորբոքային, հականեխիչ, հանգստացնող, փափկացնող և ռեգեներացիոն:
Ընդհանուր տեղեկություն Կնոջ օրգանիզմի խնդիրներից մեկը միզասեռական համակարգի անատոմիական առանձնահատկություններն են, որը պատճառ է դառնում վարակի հեշտ թափանցմանը: Հեշտոցի հիգիենան համարվում է ինֆեկցիաների կանխարգելման հիմնական կանխարգելիչ միջոցներից մեկը, հատկապես հեշտոցի կամարների սանացիան:
Ցուցումներ 1 Հեշտոցի ինտենսիվ հիգիենայի ժամանակ` երբ առկա է արտադրություն, քոր, դիսկոմֆորտ: 2 Հեշտոցի ինֆեկցիաների կանխարգելում , կարելի է օգտագործել որպես սնկային և բակտերիալ վագինիտների կանխարգելման նպատակով: 3 Հեշտոցի հիգիենայի համար:
Կիրառության հաճախականությունը Կախված է հեշտոցի վիճակից. Կանխարգելման նպատակով կարելի է օգտագործել շաբաթը 1 անգամ Հեշտոցի դիսկոմֆորտի դեպքում կարելի է կիրառել շաբաթը 3 անգամ Բուժման կուրսի ընթացքում օրը 2 անգամ 5 օր տևողությամբ
Կողմնակի երևույթներ Ճիշտ օգտագործման դեպքում կողմնակի երևույթներ չեն նկատվում:
Թողարկման ձև 150մլ պլաստիկե ֆլակոն և ախտահանված ներդրուկ, նաև 3 հատանոց ֆլակոններով փաթեթավորումով: