ՆԱՐԻՆԵ ԲԻՈՄՈՄԻԿՆԵՐ

Բաղադրություն Յուրաքանչյուր մոմիկ պարունակում է 4մլրդ կենսունակ լիոֆիլիզացված կաթնաթթվային մանրէներ Lactobacillus acidophilus Er 317/402 Narine

Օժանդակ նյութ Suppocir nai 25

Դեղաձև Հեշտոցային մոմիկներ

Ազդեցություն Նարինե բիոմոմիկներում պարունակվող կաթնաթթվային մանրէները կարգավորում և պահպանում են հեշտոցի միկրոֆլորան: Կնոջ հեշտոցի նորմալ միկրոֆլորան( PH 3.8-4.2), ապահովում են հեշտոցի լակտոբակտերիաները (Դոդերլեյնի ցուպիկներ) իրենց ֆիզիոլոգիական կենսունակության շնորհիվ: Նարինե լակտոբակտերիաները օժտված են հեշտոցում բարձր կենսունակությամբ, հակամանրէածին բարձր ակտիվությամբ՝ ախտածին և պայմանական ախտածին միկրոօրգանիզմների նկատմամբ, կայուն է հակաբիոտիկների, քիմիաթերապևտիկ դեղամիջոցների հանդեպ: Վերականգնելով հեշտոցի լակտոբակտերիաների քանակությունն և կենսունակությունը, կարճ ժամանակահատվածում վերականգնում է հեշտոցի միկրոֆլորան և վերացնում հեշտոցի դիսբակտերոզը: Բարձրացնում է տեղային իմունիտետը: 

Ցուցումներ
Կանանց հեշտոցի դիսբակտերիոզի և այն պաթոլոգիաների ժամանակ որոնք կապված են հեշտոցում լակտոֆլորայի նվազեցման հետ.
Բակտերիալ վագինոզ
Հեշտոցի դիսբակտերիոզի կանխարգելում և բուժում
Որպես օժանդակ միջոց հակաբիոտիկոթերապիայի ժամանակ` հեշտոցի միկրոֆլորան վերականգնելու համար:
Կոլպիտներ (հորմոնոկախյալ, ոչ սպեցիֆիկ), հատկապես կլիմակտերիկ շրջանում առաջացած հեշտոցի չորության և դիսկոմֆորտի ժամանակ
Գինեկոլոգիական վիրահատություններ (նախա. և հետվիրահատական շրջանում կանխարգելման նպատակով)
Հղիության շրջանում առաջացած բակտերիալ վագինոզներ (հղիության բարդություններ, ինֆեկցիաներ, հղիների պիելոնեֆրիտ, ծննդաբերական ուղիների նախապատրաստում): 

Դեղաչափում
Կանխարգելման նպատակով կարելի է կիրառել օրը 1  մոմիկ 5-7 օր:
Հակաբիոտիկոթերապիայի ժամանակ կամ հետո ,օրը 1 մոմիկ 5-10 օր:
Հղիության ընթացքում 1-2 մոմիկ 5-10 օր կամ մինչև կլինիկական ախտանշանների անետացումը :
Նարինե բիոմոմիկների կիրառությունը անհրաժեշտության դեպքում կարելի կրկնել 10-20 օրյա ընդմիջումից հետո:
Ցանկալի է մոմիկները կիրառել երեկոյան` քնելուց առաջ: