ՍՈՒԼՖԱՊՐԻՄ ԴԵՂԱԿԱԽՈՒՅԹ

Միջազգային անվանում
Co-trimoxazole
Ազդող նյութ
Տրիմետոպրիմ 40մգ
Սուլֆամեթօքսազոլ 200մգ
Դեղաձև
Մանկական դեղակախույթ ներքին ընդունման համար, բանանի համով 100մլ
Բաղադրություն
Ազդող նյութեր` տրիմետոպրիմ և սուլֆամեթօքսազոլ, օժանդակ նյութեր` սախարոզ, գլիցերոլ, մանրաբյուրեղային ցելյուլոզ, աէրոսիլ 200, պոլիսորբատ 80, քսանտան, մեթիլ պարաբեն, պրոպիլպարաբեն, նատրիումի սախարին, բանանի փոշի:
Դեղաբանական խումբ
Սուլֆապրիմը կոմբինացված հակամանրէային դեղամիջոց է:
Դեղակինետիկա
Կիրառվում է զգայուն մանրէներից հրահրված վարակների բուժման համար: Սուլֆամեթօքսազոլը մրցակցորեն ընկճում է պարաամինոբենզոյաթթվի յուրացումը մանրէաբջջի կողմից դիհիդրոֆոլաթթվի սինթեզի ընթացքում ` հանգեցնելով մանրէաբջջի աճի կանգին: Տրիմետոպրիմը հակադարձորեն ընկճում է մանրէային դիհիդրոֆոլատ ռեդուկտազը, որի արդյունքում դիհիդրոֆոլաթթուն վերածվում է տետրահիդրոֆոլաթթվի: Պայմաններից կախված` կարող է ապահովել մանրէասպան ազդեցություն: Այսպիսով տրիմետոպրիմը և սուլֆամեթօքսազոլն արգելակում են պուրինների սինթեզի երկու հաջորդական փուլերը, որի պատճառով նուկլեինաթթուն անփոխարինելի է դառնում շատ մանրէների համար: Այս ամենը in vitro պայմաններում հանգեցնում է երկու գործոնների ակտիվության պոտենցմանը: Ներքին ընդունումից հետո տրիմետոպրիմը և սուլֆամեթօքսազոլն արագորեն և գրեթե ամբողջությամբ ներծծվում են: Արյան մեջ առավելագույն խտությունն ապահովվում է ընդունումից 1-4 ժամ հետո:
Ցուցումներ
Մանրէահարույց վարակի կանխարգելում կամ բուժում
Միզասեռական համակարգի հիվանդություններ ` ուրետրիտ, ցիստիտ, պիելիտ , պիելոնեֆրիտ, պրոստատիտ, էպիդիդիմիտ..
Թոքային վարակներ , հատկապես` բրոնխաբորբ (սուր և խրոնիկական)
LOR օրգանների վարակներ` միջին ականջի բորբոքում, սինուսիտ, լարինգիտ, անգինա
Նոկարդիոզ (հարուցվում են սնկանման մանրէներով, որոնք սկզբնական շրջանում հրահրում են տենդով և հազով ուղեկցվող թոքաբորբաբնույթ ախտահարում)
Ստամոքսաղիքային համակարգի այն բոլոր բորբոքային հիվանդությունները որոնք հրահրվել են Escherichia coli –ի էնտերոտոքսիկ շտամներով
Մաշկի և փափուկ հյուսվածքների վարակներ