ՖԼԱԶՈՆ ԴԵՂԱԿԱԽՈՒՅԹ

Միջազգային անվանում Մետրոնիդազոլ

Ազդող նյութ Մետրոնիդազոլ բենզոատ 

Դեղաձև Մանկական դեղակախույթ ներքին ընդունման համար, 100մլ բանանի համով

Բաղադրություն
5մլ –ում պարունակում է 125մգ մետրոնիդազոլ բենզոատ
Օժանդակ նյութերը` մանրաբյուրեղային ցելյուլոզ, քսանտան, աէրոսիլ, գլիցերին, պոլիսորբատ, մեթիլպարաբեն, պրոպիլպարաբեն, նատրիումի սախարին, բանանի փոշի:

Դեղաբանական խումբ
Մետրոնիդազոլն ունի հակամանրէային և հակապրոտոզոային ազդեցություն, արդյունավետ է լայն սպեկտրի ախտածին մանրէների նկատմամբ, հատկապես` Bacteroides, Fusobacteria, Clostridia, Eubacteria, անաէրոբ կոկկեր և Gardnerella vaginalis, ինչպես նաև Trichomonas, Entamoeba histolytica, Giardia lambia և Balantidium coli հանդեպ, Peptostreptococcus spp., Peptococcus spp:

Դեղակինետիկա
Մետրոնիդազոլի ազդեցության մեխանիզմը կայանում է նրանում, որ վերջինս վերականգնվում է 5- նիտրո մետրոնիդազոլի, անաէրոբ միկրոօրգանիզմների և նախակենդանիների ներբջջային տրանսպորտային սպիտակուցների միջոցով: Վերականգնված 5-նիտրո մետրոնիդազոլը փոխազդում է միկրոօրգանիզմների բջջային ԴՆԹ-ի հետ , ընկճելով նուկլեինաթթուների սինթեզը, որն էլ բերում է բակտերիաների մահվան:
Ներքին ընդունումից հետո մետրոնիդազոլը արագ ներծծվում է, արյան պլազմայում առավելագույն խտության է հասնում 3 ժամում: Կիսադուրսբերման ժամանակահատվածը 7-8 ժամ է:

Ցուցումներ
Մանրէահարույց վարակների կանխարգելում և բուժում
Հետվիրահատական մանրէավարակների կանխարգելում
Մանրէավարակի` ներառյալ արյան (արյունավարակ, մանրէաարյունություն, որովայնի, ուղեղի, թոքերի, ոսկրերի, սեռական համակարգի, կոնքային շրջանի վարակները, ինչպես նաև վիրաբուժական միջամտություններից հետո առաջացած վերքերի բուժում,
Մակաբուծահարույց աղեվարակի բուժում
Լնդերի խոցոտման և այլ ատամնավարակների (լնդաբորբ) բուժում
Ստորին վերջույթների վարակային խոցի և պառկելախոցի բուժում
Լյամբլիոզ
Ամեոբիազ
Տրիխոմոնիազ
Helicobacter pylori վարակի էրադիկացիա (քվադրոթերապիայի սխեմայով)
Փսևդոմեմբրանային կոլիտ