ՆԻՖՈՒՐՈՄԵԴ

Առևտրային անվանում Նիֆուրոմեդ

Միջազգային անվանում նիֆուրоքսազիդ 

Դեղաձև Դեղակախույթ ներքին ընդունման համար, բանանի համով

Բաղադրություն 5մլ դեղակախույթը պարունակում է 220մգ նիֆուրօքսազիդ ակտիվ բաղադրատարր:

Դեղաբանական խումբ Հակամանրէային դեղամիջոց աղիքային ինֆեկցիաների բուժման համար:

Դեղաբանական ազդեցություն
Նիֆուրօքսազիդը համարվում է աղիքային հականեխիչ, 5-նիտրոֆուրանայինի ածանցյալ: Ունի հակամանրէային ազդեցություն լայն սպեկտրի ախտածին մանրէների նկատմամբ: Մանրէի բջջում կանխում է դեհիդրոգենազայի ակտիվությունը և ճնշում շնչառական շղթան՝ եռկարբոնաթթվի և մի շարք այլ բիոքիմիական պրոցեսների ցիկլի ընթացքում: Քայքայում է հարուցիչի բջջաթաղանթը , իջեցնում միկրոօրգանիզմների կողմից արտադրվող թույների արտադրությունը: Ակտիվացնում է տեղային իմունիտետը և ակտիվացնում ֆագոցիտոզը:
Արդյունավետ է գրամդրական (Staphylococcus spp., Streptococcus spp., Haemophilus influenzae) և գրամբացասական (Salmonella spp., Klebsiella spp., Enterobacter spp., Escherichia coli, Shigella spp., Proteus spp.) միկրոօրգանիզմների հանդեպ: Չի խախտում աղիքային միկրոֆլորայի հավասարակշռությունը: Սուր բակտերիալ փորլուծության ժամանակ վերականգնում է աղիքային էուբիոզը: 
Պերօրալ կիրառումից հետո չի ներծծվում ստամոքսաղիքային համակարգում, աղիներում գոյացնում է 
ազդող նյութի մեծ խտություն և ցուցաբերում է բուժական արդյունավետ ազդեցություն: Նման դեղաբանական ազդեցության շնորհիվ նիֆուրօքսազիդը ցուցաբերում է բացառապես տեղային աղիքային հականեխիչ ազդեցություն, չունի համակարգային հակամանրէային ազդեցություն, չի առաջացնում ընդհանուր թունավոր արդյունք և դիսբակտերոզ: 

Ցուցումներ
• ինֆեկցիոն ծագման սուր և խրոնիկական փորլուծություն
• աղիների դիսբիոզի համակցված բուժում
• փորլուծությամբ ընթացող այլ հիվանդությունների ժամանակ (սուր սննդային թունավորումներ)
• խրոնիկական կոլիտի և էնտերոկոլիտի համակցված բուժում
• աղիների դիսբակտերիոզ

Հակացուցումներ Եթե կա զգայունություն որևէ կոմպոնենտի նկատմամբ, նաև ալերգիա 5-նիտրոֆուրանների հանդեպ: Երեխաներին մինչև 2 ամսական և անհաս երեխաներին: