ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԷՔՍՊՈ 2016 ԵՌՕՐՅԱ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ

Հայաստանի զարգացման հիմնադրամի նախաձեռնությամբ սեպտեմբերի 19-22-ը Մերիդիան էքսպո կենտրոնում տեղի է ունեցել  «Արտադրված է Հայաստանում-2016թ(«Made in Armenia-2016թ) ցուցահանդեսը: Ավանդաբար անցկացվող հայկական արտադրանքի ու ծառայությունների ցուցահանդեսին այս տարի Հայաստանից և Արցախից մասնակցել  է ավելի քան 300 ընկերություն սննդի, ոսկերչության, ալկոհոլային խմիչքների, թեթև արդյունաբերության, դեղագործության, հանքարդյունաբերության, շինանյութերի, ճշգրիտ մեքենաշինության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներից:  Այս տարի Մեդիկալ Հորիզոն ընկերությունը ներկայացել է իր տաղավարով: Ներկայացված են եղել 2016 թ արտադրված  նոր դեղերը, որոնք շատ ակտիվ կիրառվում են մանկաբուժության , գինեկոլոգիայի բնագավառում:  Կրկին անգամ ստեղծվել է անմիջական կապը մեր դեղորայքի սպառողների հետ: