ՑԵՏԱՄՈԼ ԿԱԹԻԼՆԵՐ 30մլ
Միջազգային չպատենտավորված անվանում
Պարացետամոլ
Դեղաձև
Կաթիլներ ներքին ընդունման համար՝ 30մլ, բալի համով
Բաղադրություն
Պարացետամոլ 100մգ/մլ
Դեղաբանական խումբ
Հակաբորբոքային դեղեր
ԱԲՔ ծածկկագիր N02BE01:
Դեղաբանություն
Պարացետամոլը պարա-ամինոֆենոլի ածանցյալն է, օժտված է ցավազրկող ու ջերմիջեցնող ազդեցությամբ և թույլ արտահայտված հակաբորբոքային ակտիվությամբ։Ցավազրկող ազդեցության մեխանիզմն ամբողջովին հայտնաբերված չէ, սակայն հնարավոր է պրոստոգլանդինների սինթեզի ընկճումը գլխավորապես ԿՆՀ_ում, որով էլ պայմանավորված է ցավազրկող ու ջերմիջեցնող ազդեցությունը։
Պարացետամոլը ընտրության ցավազրկող և ջերմիջեցնող դեղ է հատկապես սալիցիլատների և այլ ՈՍՀԴ-երի հակացուցմամբ երեխաների համար (Ռեյի համախտանիշի վտանգից ելնելով )։ Ասպիրինից ավելի պակաս է գրգռում ստամոքսի լորձաթաղանթը։ Ի տարբերություն ասպիրինի` չի ազդում թրոմբոցիտների ագրեգացիայի և արյան մակարդման վրա։ Սովորաբար լավ է տարվում ասպիրինի հանդեպ գերզգայուն հիվանդների կողմից։
Դեղակինետիկա
Պարացետամոլը լավ է ներծծվում ստամոքսաղիքային համակարգից։ Արյան մեջ առավելագույն խտությունն ապահովվում է ներքին ընդունոմից մոտավորապես 10-60րոպե անց։ Պարացետամքլը տեղաբաշխվում է օրգանիզմի շատ հյուսվածքներում: Բուժական դեղաչափի դեպքում պլազմայի սպիատկուների հետ կապվում է աննշան քանակով, սակայն ավելանում է դեղի բարձր խտության պայմաններում: Կիսադուրսբերման փուլը տատանվում է 1-ից մինչեւ 3 ժամ։ Նյութափոխանակվում է առավելապես լյարդում և արտազատվում մեզով` լծորդիչների ( գլյուկուրոնիդներ և սուլֆատներ) ձեւով։ 5%-ից պակաս արտազատվում է անփոփոխ ձևով։ Այն սովորաբար թունազերծվում է գլյուտաթիոնի հետ կոնյուգացման ճանապարհով սակայն կարող է կուտակվել պարացետամոլի գերդեղաչափման պատճառով և առաջացնել հյուսվածքի վնասում:
Ցուցումներ
-որպես ջերմիջեցնող միջոց սուր ռեսպիրատոր հիվանդությունների, գրիպի, մանկական վարակների և այլ բորբոքային հիվանդությունների ժամանակ, որոնք ուղեկցվում են ջերմության բարձրացումով, հետպատվաստումային շրջանում :
-որպես ցավազրկող` թույլ և չափավոր ցավ (գլխացավ, ատամնացավ, մկանային ցավ, նևրալգիաներ, տրավմատիկ ցավերի ժամանակ)