Նարինե Բիոմոմիկներ

Բաղադրություն
Յուրաքանչյուր մոմիկ պարունակում է 4մլրդ կենսունակ լիոֆիլիզացված կաթնաթթվային մանրէներ Lactobacillus acidophilus Er 317/402 Narine
Օժանդակ նյութ
Suppocir nai 25
Դեղաձև
Հեշտոցային մոմիկներ
Ազդեցություն
Նարինե բիոմոմիկներում պարունակվող կաթնաթթվային մանրէները կարգավորում և պահպանում են հեշտոցի միկրոֆլորան:Կնոջ հեշտոցի նորմալ միկրոֆլորան( PH 3.8-4.2) ,ապահովում են հեշտոցի լակտոբակտերիաները (Դոդերլեյնի ցուպիկներ) իրենց ֆիզիոլոգիական կենսունակության շնորհիվ: Նարինե լակտոբակտերիաները օժտված են հեշտոցում բարձր կենսունակությամբ, հակամանրէածին բարձր ակտիվությամբ՝ ախտածին և պայմանական ախտածին միկրոօրգանիզմների նկատմամբ, կայուն է հակաբիոտիկների, քիմիաթերապևտիկ դեղամիջոցների հանդեպ: Վերականգնելով հեշտոցի լակտոբակտերիաների քանակությունն և կենսունակությունը , կարճ ժամանակահատվածում վերականգնում է հեշտոցի միկրոֆլորան և վերացնում հեշտոցի դիսբակտերոզը: Բարձրացնում է տեղային իմունիտետը :
Ցուցումներ
Կանանց հեշտոցի դիսբակտերիոզի և այն պաթոլոգիաների ժամանակ որոնք կապված են հեշտոցում լակտոֆլորայի նվազեցման հետ.
Բակտերիալ վագինոզ
Հեշտոցի դիսբակտերիոզի կանխարգելում և բուժում
Որպես օժանդակ միջոց հակաբիոտիկոթերապիայի ժամանակ` հեշտոցի միկրոֆլորան վերականգնելու համար:
Կոլպիտներ (հորմոնոկախյալ, ոչ սպեցիֆիկ), հատկապես կլիմակտերիկ շրջանում առաջացած հեշտոցի չորության և դիսկոմֆորտի ժամանակ
Գինեկոլոգիական վիրահատություններ (նախա. և հետվիրահատական շրջանում կանխարգելման նպատակով)
Հղիության շրջանում առաջացած բակտերիալ վագինոզներ (հղիության բարդություններ, ինֆեկցիաներ, հղիների պիելոնեֆրիտ, ծննդաբերական ուղիների նախապատրաստում):
Դեղաչափում
Կանխարգելման նպատակով կարելի է կիրառել օրը 1  մոմիկ 5-7 օր:
Հակաբիոտիկոթերապիայի ժամանակ կամ հետո ,օրը 1 մոմիկ 5-10 օր:
Հղիության ընթացքում 1-2 մոմիկ 5-10 օր կամ մինչև կլինիկական ախտանշանների անետացումը :
Նարինե բիոմոմիկների կիրառությունը անհրաժեշտության դեպքում կարելի կրկնել 10-20 օրյա ընդմիջումից հետո:
Ցանկալի է մոմիկները կիրառել երեկոյան` քնելուց առաջ:
Հակացուցումներ
Անհատական գերզգայունություն բաղադրիչներից որևէ մեկի նկատմամբ, կանդիդոզ:
Կարելի է կիրառել հղիության և կրծքով կերակրման ժամանակ:
Փոխազդեցությունն այլ դեղերի հետ
Կարելի է կիրառել այլ դեղերի հետ համատեղ:
Պահպանման պայմաններ
Պահել չոր , մութ պայմաններում, 2-10 C ջերմաստիճանում, չսառեցնել:
Պահպանման ժամկետ
1տարի
Թողարկման ձև
Տուփում 10 հեշտոցային մոմիկ:
Բացթողման կարգ
Առանց դեղատոմսի




Ընդհանուր բաժին

ք. Մասիս, Մասիս կայան 0802, ՀՀ

Հեռ.՝ (+374 236) 4 30 11, (+374 236) 4 05 11

Բջջ.՝ (+374 93) 08 08 80

Էլ. փոստ՝ info@medicalhorizon.am

Մարքեթինգի բաժին

ք.Երևան Արշակունյանց 2

Բջջ.՝ (+374 98) 88 91 93

Էլ. փոստ՝ marketing@medicalhorizon.am