Դեիոնիզացված ջուր

Իդեալական ջուր մանկական կաթնափոշիներ և կաթնախառնուրդներ բացելու համար
ՋՈՒՐ ՁԵՐ ԵՐԵԽԱՅԻ ՀԱՄԱՐ
Մանկական սննդի համար միշտ օգտագործվել է եռացրած ջուր: Սակայն հետազոտման ժամանակակից մեթոդները ցույց են տալիս, որ եռացնելիս ջրի մեջ պարունակվող մետաղների և աղերի քանակը չի նվազում:
ՄԱՆԿԱԿԱՆ ՋՈՒՐ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՎԱՆԻՑ PURE WATER
Այն երաշխավորված մաքրություն ունի, որը նատրիումի և ծանր մետաղների նվազագույն պարունակության շնորհիվ նվազեցնում է ճնշումը փոքրիկի երիկամների վրա և կատարելապես հարմար է երեխայի զգայուն օրգանիզմի համար:
PURE WATER չեզոք համով ջուր երեխաների համար՝ կյանքի առաջին իսկ շաբաթից՝ նախատեսված բոլոր տեսակի մանկական կերերի և ըմպելիքների պատրաստման համար: Չոր խառնուրդներն արդեն իրենց մեջ պարունակում են հանքային նյութերի անհրաժեշտ քանակություն, այդ իսկ պատճառով դրանք բացելու համար պետք է օգտագործել հատուկ պատրաստված ջուր, որն անցած կլինի բազմաստիճան տեխնոլոգիական և հակամանրէային մշակում, ինչի շնորհիվ շտկված կլինի աղային կազմը և ոչնչացված կլինեն վնասակար խառնուրդներն ու միկրոօրգանիզմները։
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Նախատեսված է երեխաների համար՝ ծննդյան օրվանից
• Լրացուցիչ հակամանրէային մշակում (անվտանգություն)
• Աղային կազմի շտկում (օգտակարություն)
• Վնասակար խառնուրդների բացակայություն (անվտանգություն)
• Անհրաժեշտ չէ եռացնել (հարմարավետություն)՝ հատկապես
գիշերային ժամերին և արտակարգ իրավիճակներում
• Կատարելապես հարմար է կաթնափոշիները և կաթնախառնուրդները բացելու համար 
PURE WATER օգտագործվում է նաև դեղամիջոցների լուծման համար։
Թողարկվում է 250մլ և 1լ շշերով 
Պահպանել +4-ից +30°C մութ, արևի լույսից պաշպանված տեղում: 
Պիտանիության ժամկետը՝ 12 ամիս: Ցանկալի է բացելուց հետո պահել սառնարանում 48 ժամից ոչ ավել:   




Ընդհանուր բաժին

ք. Մասիս, Մասիս կայան 0802, ՀՀ

Հեռ.՝ (+374 236) 4 30 11, (+374 236) 4 05 11

Բջջ.՝ (+374 93) 08 08 80

Էլ. փոստ՝ info@medicalhorizon.am

Մարքեթինգի բաժին

ք.Երևան Արշակունյանց 2

Բջջ.՝ (+374 98) 88 91 93

Էլ. փոստ՝ marketing@medicalhorizon.am