Նիֆուրոմեդ

Առևտրային անվանում  

Նիֆուրոմեդ

Միջազգային անվանում: 

նիֆուրоքսազիդ 

Դեղաձև 
Դեղակախույթ ներքին ընդունման համար, բանանի համով
Բաղադրություն 
5մլ դեղակախույթը պարունակում է 220մգ նիֆուրօքսազիդ ակտիվ բաղադրատարր:
Դեղաբանական խումբ
Հակամանրէային դեղամիջոց աղիքային ինֆեկցիաների բուժման համար:
Դեղաբանական ազդեցություն
Նիֆուրօքսազիդը համարվում է աղիքային հականեխիչ, 5-նիտրոֆուրանայինի ածանցյալ: Ունի հակամանրէային ազդեցություն լայն սպեկտրի ախտածին մանրէների նկատմամբ: Մանրէի բջջում կանխում է դեհիդրոգենազայի ակտիվությունը և ճնշում շնչառական շղթան՝ եռկարբոնաթթվի և մի շարք այլ բիոքիմիական պրոցեսների ցիկլի ընթացքում: Քայքայում է հարուցիչի բջջաթաղանթը , իջեցնում միկրոօրգանիզմների կողմից արտադրվող թույների արտադրությունը: Ակտիվացնում է տեղային իմունիտետը և ակտիվացնում ֆագոցիտոզը:
Արդյունավետ է գրամդրական (Staphylococcus spp., Streptococcus spp., Haemophilus influenzae) և գրամբացասական (Salmonella spp., Klebsiella spp., Enterobacter spp., Escherichia coli, Shigella spp., Proteus spp.) միկրոօրգանիզմների հանդեպ: Չի խախտում աղիքային միկրոֆլորայի հավասարակշռությունը: Սուր բակտերիալ փորլուծության ժամանակ վերականգնում է աղիքային էուբիոզը: 
Պերօրալ կիրառումից հետո չի ներծծվում ստամոքսաղիքային համակարգում, աղիներում գոյացնում է 
ազդող նյութի մեծ խտություն և ցուցաբերում է բուժական արդյունավետ ազդեցություն: Նման դեղաբանական ազդեցության շնորհիվ նիֆուրօքսազիդը ցուցաբերում է բացառապես տեղային աղիքային հականեխիչ ազդեցություն, չունի համակարգային հակամանրէային ազդեցություն, չի առաջացնում ընդհանուր թունավոր արդյունք և դիսբակտերոզ: 
Ցուցումներ
• ինֆեկցիոն ծագման սուր և խրոնիկական փորլուծություն
• աղիների դիսբիոզի համակցված բուժում
• փորլուծությամբ ընթացող այլ հիվանդությունների ժամանակ (սուր սննդային թունավորումներ)
• խրոնիկական կոլիտի և էնտերոկոլիտի համակցված բուժում
• աղիների դիսբակտերիոզ
Հակացուցումներ
Եթե կա զգայունություն որևէ կոմպոնենտի նկատմամբ, նաև ալերգիա 5-նիտրոֆուրանների հանդեպ: Երեխաներին մինչև 2 ամսական և անհաս երեխաներին:
Կիրառման ձևը և դեղաչափում 
Նիֆուրոմեդը նախատեսված է ներքին ընդունման համար: Օգտագործելուց առաջ թափահարել, մինչև դառնա միասեռ դեղակախույթ: 
2,5մլ Նիֆուրոմեդը պարունակում է 110մգ նիֆուրօքսազիդ:
5մլ Նիֆուրոմեդը պարունակում է 220մգ նիֆուրօքսազիդ:

 

Տարիք Դեղաչափ Հաճախականություն
2-6 ամսական 2,5 մլ Օրը 2 անգամ , 12 ժամյա ընդմիջումով
6 ամսականից 6 տարեկան 5 մլ Օրը 3 անգամ , 8 ժամյա ընդմիջումով
6 տարեկանից բարձր 5 մլ Օրը 4 անգամ , 6 ժամյա ընդմիջումով

Բուժման կուրսը 5-7 օր:

Դեղը խորհուրդ է տրվում օգտագործել հավասար ժամային ընդմիջումներով: 
Դեղի ընդունումը կախված չէ սննդի ընունման հետ : 
 Ֆլակոնը բացելուց հետո կարելի է օգագործել 14 օրվա ընթացքում:
Կողմնակի երևույթներ
Նիֆուրոմեդը գրեթե չի առաջացնում կողմնակի երևույթներ, երբեմն կարող է նկատվել որովայնի շրջանում ցավեր , սրտխառնոց, փորլուծության ուժեղացում: Այս սիմպտոմների առկայության դեպքում չպետք է դեղի կիրառումը դադարացնել:
Փոխազդեցությունն այլ դեղերի հետ
Նիֆուրոմեդ կիրառելու ժամանակ ցանկալի չէ համատեղ օգտագործել ուժեղ ադսորբենտներ, որոնք կարող են նպաստել դեղի ազդեցության վրա:
Գերդեղաչափում
Դեռևս գերդեղաչափման նշաններ չեն գրանցվել: Գերդեղաչափման դեպքում ցուցված է ստամոքսի լվացում և սիմպտոմատիկ բուժում:
Նախազգուշացումներ
Նիֆուրոմեդով բուժման ժամանակ հակացուցված է օգտագործել ալկոհոլ, քանի որ ալկոհոլը բարձրացնում է օրգանիզմի զգայունությունը դեղի հանդեպ և կարող է նպաստել կողմնակի երևույթների արտահայտման՝ արտահայտված փորլուծության սրացում, փսխում, որովայնային ցավ, մաշկի կարմրություն, դեմքի և մարմնի վերին հատվածներում տաքության զգացում, ականջներում աղմուկ, դժվարացած շնչառություն, տախիկարդիա, վախի զգացողություն:
Սեպտիցեմիայով բարդացած աղիքային ինֆեկցիաների բուժման ժամանակ դեղը չի նշանակվում որպես մոնոթերապիա : Ջրազրկման նշանների առկայության ժամանակ համակցել ռեհիդրատացիոն թերապիա մեծերին մինչև 2լ հեղուկ օրվա ընթացքում: Բուժման ընթացքում պետք է պահպանել համապատասխան դիետա ՝ չօգտագործել միրգ և թարմ բանջարեղեն, հյութեր, կծու և ծանրամարս սնունդ: Կրծքի երեխաներին Նիֆուրոմեդի դեղակախույթ նշանակելուց առաջ պետք է բացառել բնածին ֆերմենտի բացակայությունը , որոնք քայքայում են սախարոզան:
Դեղը պարունակում է սախարոզա և շաքարային դիաբետով հիվանդներին նշանակելուց պետք է հաշվի առնել:
Հղիություն և կրծքով կերակրում 
Հղիության և կրծքով կերակրելու ժամանակ դեղի կիրառման հետևանքով պտղի վրա վտանգավոր ազդեցության մասին տվյալներ չկան: Անհրաժեշտության դեպքում հղիներին և կերակրող մայրերին կարելի է նշանակել զգուշությամբ:
Թողարկման ձև
100մլ ապակյա շշիկ, չափիչ բաժակով, ներդիր թերթիկ
Պահպանման պայմաններ
Պահպանել մինչև 25 oC ջերմաստիճանի պայմաններում, մութ , չոր տեղում:
Պահել երեխաներին անհասանելի տեղում:

Պիտանելիության ժամկետ

3 տարի
Բացթողման ձև 
Բժշկի նշանակմամբ




Ընդհանուր բաժին

ք. Մասիս, Մասիս կայան 0802, ՀՀ

Հեռ.՝ (+374 236) 4 30 11, (+374 236) 4 05 11

Բջջ.՝ (+374 93) 08 08 80

Էլ. փոստ՝ info@medicalhorizon.am

Մարքեթինգի բաժին

ք.Երևան Արշակունյանց 2

Բջջ.՝ (+374 98) 88 91 93

Էլ. փոստ՝ marketing@medicalhorizon.am