Գլիցերին մոմիկներ

Առևտրային անվանում
Գլիցերին 2,11գ , 1գ
Միջազգային անվանում
գլիցերոլ 
Դեղաձև
Ուղիղաղիքային մոմիկներ
Բաղադրություն
Յուրաքանչյուր մոմիկ պարունակում է 2.11գ գլիցերոլ (նախատեսված մեծերի համար)
Յուրաքանչյուր մոմիկ պարունակում է 1գ գլիցերոլ (նախատեսված փոքրիկների համար)
Դեղաբանական խումբ
Հանդիսանում է կոնտակտային լուծողական :
Դեղաբանություն
Գլիցերինի մոմիկները խթանում են ռեկտալ գործունեությունը և վերականգնում աղիների նորմալ ֆունկցիան: Այն ներգրավում է ջուրը կղանքի մեջ և փափկեցնում խտացած կղազանգվածը:
Ազդեցությունը սկսվում է 10-30րոպե հետո: 
Ցուցումներ
Գլիցերինը կիրառվում է որպես լուծողական` սուր և խրոնիկական փորկապությունների ժամանակ : Կիրառվում է նախա և հետվիրահատական շրջանում , նախա- և հետծննդյան շրջանի խնամքի ժամանակ, աղիների էնդոսկոպիկ հետազոտմանը պատրաստելիս` աղիների մաքրման նպատակով: 
Հակացուցումներ
Սուր որովայն, թութք սրացման շրջանում, պրոկտիտ, ուղիղաղիքային արյունահոսություն, ապենդիցիտ: 
Դեղաչափում և կիրառում
Մեծերին օրական 1-2 մոմիկ (2.11գ), ըստ ցուցման:
Փոքրիկներին 1 մոմիկ օրական (1գ):
Ցուցված է կիրառել նորածնային հասակից: 
Կողմնակի երևույթներ
Հնարավոր է քոր և մաշկային գրգռվածություն հետանցքի շրջանում: 
Փոխազդեցությունն այլ դեղերի հետ
Զգուշությամբ պետք է տրվի միզամուղների ,կալիում-նվազեցնող դեղերի հետ: 
Պահպանման պայմաններ
Պահպանել 25 °C-ից ոչ բարձր ջերմաստիճանի պայմաններում: Չսառեցնել:
Պահել երեխաներից հեռու:
Թողարկման ձև
Տուփում 10-ական մոմիկով ստվարաթղթե փաթեթավորումներով:
Բացթողման կարգ
Առանց դեղատոմսի
Պիտանիության ժամկետ
3 տարի




Ընդհանուր բաժին

ք. Մասիս, Մասիս կայան 0802, ՀՀ

Հեռ.՝ (+374 236) 4 30 11, (+374 236) 4 05 11

Բջջ.՝ (+374 93) 08 08 80

Էլ. փոստ՝ info@medicalhorizon.am

Մարքեթինգի բաժին

ք.Երևան Արշակունյանց 2

Բջջ.՝ (+374 98) 88 91 93

Էլ. փոստ՝ marketing@medicalhorizon.am