Գերչակի յուղ

Միջազգային անվանում
Գերչակի յուղ
Դեղաձև
Յուղ արտաքին և ներքին կիրառման համար , բանանի, անանուխի և բալի համերով:
Բաղադրություն
Ազդող նյութը գերչակի յուղ
Դեղաբանական խումբ
Թուլացնող միջոց
Դեղաբանություն
Բուսական ծագման լուծողական միջոց: Ներքին ընդունումից հետո բարակ աղիներում լիպազա ֆերմենտի ազդեցության տակ ենթարկվում է հիդրոլիզի առաջացնելով ռիցինոլաթթու, որն էլ գրգռելով աղիների ռեցեպտորները ակտիվացնում է կծկողունակությունը անբողջ աղեգալարում:
Ցուցումներ
Ներքին ընդունման ձևով ցուցված է կիրառել սուր և խրոնիկական փորկապությունների ժամանակ:
Նախա - և հետվիրահատական շրջանում
Դիագնոստիկ հետազոտություններին նախապատրաստելուց առաջ ` աղիները դատարկելու նպատակով :
Արտաքին կիրառման ձևով օգտագործվում է մաշկային խոցերի, այրվածքների ժամանակ, մաշկի փափկեցման, նաև մազերի աճի լավացման համար:
Դեղաչափում և կիրառման ձև
Մեծահասակներին ցուցված է կիրառել օրը 15-30մլ
Երեխաներին - 5-15մլ
Հատուկ ցուցումներ
Փորկապության ժամանակ գերչակի յուղը չի կարելի կիրառել 3 օրից ավելի անընդմեջ:
Ազդեցությունը սկսվում է 4-5 ժամ հետո, երբեմն ավելի շուտ:
Հակացուցումներ
Հակացուցված է հղիներին և կրծքի հասակի երեխաներին:
Աղիների անանցանելիություն, անհայտ էթիոլոգիայի,թունավորումներ ճարպալույծ նյութերով (ֆոսֆոր, բենզոլ և այլն):
Աղեստամոքսային համակարգի արյունահոսությունների ժամանակ:
Կողմնակի երևույթներ
Երկարատև կիրառությունից հետո հնարավոր է աղիների ատոնիա:
Կիրառումը կոսմետոլոգիայում
Մազերի ամրացում
Առատ մազաթափության ժամանակ – Գերչակի յուղը խառնել հավասար քանակությամբ բժշկական սպիրտի հետ: Քսել մազերի արմատներին: 1-2ժամ հետո լվանալ գլուխը:
Ողողել քացախաջրով ` 1-2ճգդ քացախ ավելացնել 1լ ջրին:
Երեխաների մազերի վատ աճի ժամանակ
Շաբաթը 2 անգամ երեկոյան գերչակի յուղը քսել գլխամաշկին` մերսման միջոցով, գլխին հագնել որևէ գլխարկ: Առավոտյան լվանալ գլուխը: Կրկնել այնքան ժամանակ միչև նկատելի արդյունք լինի: Հետագայում մազերի լավ վիճակը կարելի է պահպանել նույն պրոցեդուրան կրկնելով ամիսը 1-2 անգամ:
Թարթիչներ
Հատուկ խոզանակի միջոցով կարելի երեկոյան քսել գերչակի յուղը թարթիչներին, որը թարթիչները կդարձնի ավելի երկար և խիտ: Կարելի է քսել նաև հոնքերին:
Գորտնուկների բուժում
Առավոտյան և երեկոյան քսել գորտնուկներին և տրորել 5 րոպեից ոչ պակաս, կիրառել մինչև գորտնուկների վերանալը:
Պահպանման պայմաններ
Պահել սառը տեղում
Թողարկման ձև
Ֆլակոն 60մլ չափիչ բաժակով:
Պիտանիության ժամկետ
3 տարի 
Բացթողման կարգ
Առանց դեղատոմսի




Ընդհանուր բաժին

ք. Մասիս, Մասիս կայան 0802, ՀՀ

Հեռ.՝ (+374 236) 4 30 11, (+374 236) 4 05 11

Բջջ.՝ (+374 93) 08 08 80

Էլ. փոստ՝ info@medicalhorizon.am

Մարքեթինգի բաժին

ք.Երևան Արշակունյանց 2

Բջջ.՝ (+374 98) 88 91 93

Էլ. փոստ՝ marketing@medicalhorizon.am