Լաքսալակ օշարակ

Միջազգային անվանում
Լակտուլոզա
Դեղաձև
Օշարակ ներքին ընդունման համար, անանուխի համով
Բաղադրություն
100մլ ջրային լուծույթը պարունակում է 67գ լակտուլոզա և օժանդակ նյութեր
Դեղաբանական խումբ
Լուծողական դեղամիջոց, օժտված օսմոտիկ հատկություններով
Դեղաբանություն
Լակտուլոզան ազդում է հաստ աղու մակարդակով` ցուցաբերում է հիպերօսմոտիկ , թուլացնող հատկություն, լավացնում է ֆոսֆատի և Ca2+ աղերի ներծծումը , նպաստում է ամոնիումի իոնների դուրսբերմանը : Լակտուլոզայի ազդեցության շնորհիվ տեղի է ունենում Lactobacillus acidophilus, Lactobacillus bifidus բակտերիաների բազմացում, որոնք քայքայում են լակտուլոզան կաթնաթթվի (հիմնականում) և մասամբ մրջնաթթվի և քացախաթթվի: Դրա շնորհիվ տեղի է ունենում հաստ աղու լուսանցքում օսմոտիկ ճնշման բարձրացում , PH-ի իջեցում , որի հետևանքով ամոնիակը արյունից ներթափանցում է աղիներ և իոնիզացվում: Ամոնիումի կապված իոնների դուրսբերումը իրականացվում է փորլուծության հետևանքով:
Օսմոտիկ ճնշման բարձրացումը և PH-ի իջեցումը հաստ աղիներում նպաստում են կղազանգվածի ծավալի մեծացմանն և աղիների կծկողունակության բարձրացմանը: Նշված հատկությունները խթանում են աղիների կծկողունակությունը և փափկեցնում կղազանգվածը: Փորկապությունը անցնելուց հետո վերականգնվում է հաստ աղիների նորմալ ֆիզիոլոգիական գործունեությունը:
Լյարդային էնցեֆալոպաթիայի կամ լյարդային (պրե) կոմայի ժամանակ ազդեցության մեխանիզմը իրականացվում է .

Պրոտեոլիտիկ բակտերիաների ճնշմամբ, որը բերում է ացիդոֆիլ բակտերիաների քանակի ավելացմանը, օրինակ (լակտոբակտերիաների)
Հաստ աղու պարունակության այրման հետևանքով ամիակի անցմանը իոնային ձևի
Աղիների դատարկմանը` հաստ աղիներում PH-ի իջեցման և հիպերօսմոտիկ ազդեցության շնորհիվ
Բակտերիաների խթանմամբ, որի շնորհիվ իջնում է ազոտ պարունակող տոքսիկ նյութերի քանակը
Ցուցումներ
Փորկապություն , հաստ աղու կծկողունակության կարգավորում:
Կղազանգվածի փափկեցում ` թութքային հանգույցների, հաստ աղու և հետանցքի շրջանում վիրահատությունների ժամանակ:
Լյարդային էնցեֆալոպաթիա: Լյարդային կոմա կամ պրեկոմա:
Աղիների դիսբակտերիոզ . էնտերիտ, սալմոնելիոզի և շիգելիոզի հետևանքով, սալմոնելիոզի բակտերիակրության ստադիայում:
Հակաբիոտիկների կիրառումից  հետո` աղիների նորմալ միկրոֆլորայի վերականգնման նպատակով:
Ալերգիկ հիվանդություններ` եղնջացան, դերմատիտներ, էկզեմա:
Оստեոպորոզի ժամանակ նպաստում է միներալների յուրացմանը, (հատկապես կալցիումի)
Երիկամային անբավարարություն 
Հակացուցումներ
Գալակտոզեմիա
Աղիքային անանցանելիություն
Գերզգայունություն ակտիվ բաղադրատարրի նկատմամբ 
Հղիություն և կաթնարտադրություն 
Լակտուլոզան անվտանգ է հղիների և կերակրող մայրերի համար, կարելի է կիրառել համաձայն ցուցումների: 
Դեղաչափում և կիրառման ձև
Օրական դեղաչափն ընտրվում է անհատական առանձնահատկություններից: 
Փորկապության բուժման և կղազանգվածի փափկեցման ժամանակ

Տարիք Նախնական դեղաչափ Աջակցող դեղաչափ
Մինչև 1 տարեկան  5մլ 5մլ
1-6 տարեկան  5- 10մլ  5-10 մլ
7-14 տարեկան  15 մլ   10-15 մլ
14 տարեկանից բարձր 10-45 մլ 10 - 25մլ

Դեղորայքը նախընտրելի է ընդունել առավոտյան ` նախաճաշի ժամանակ : Կլինիկական ազդեցությունը դրսևորվում է 1-2 օր հետո, որը պայմանավորված է լակտուլոզայի ազդեցության առանձնահատկությամբ: Որպես օրենք, Լաքսալակի 1- 2 օրյա  ընդունումից հետո հնարավոր է դեղաչափի քանակի փոփոխություն : Դեղաչափը կամ խմելու հաճախականությունը փոխում են այն ժամանակ, երբ 2 օր ընդունելուց հետո հիվանդի մոտ չի նկատվում դրական արդյունք: 
Աղիների դիսբակտերիոզի բուժում

Տարիք Օրական դեղաչափ
Երեխաներ մինչև 1 տարեկան 1.5-3մլ
1-3 տարեկան 3մլ
4-7 տարեկան
7 տարեկանից բարձր  10մլ

Օրական դեղաչափը կարելի է կիրառել 2 ընդունմամբ : 
Լյարդային կոմա և նախակոմա
Սկզբնական դեղաչափը ` օրը 3 անգամ 30-45 մլ , հետագայում անցնում են անհատական աջակցող դեղաչափի , այնպես որ փափուկ կղազանգվածով աղիները գործեն օրը 2-3 անգամ: Նաև այն հաշվարկից որ կղազանգվածի օպտիմալ PH 5.0-5.5:
Սալմոնելիոզ
Բուժման կուրսը եռափուլ է
10մլ-ից օրը 3 անգամ 12օր
Մեկ շաբաթ ընդմիջում
10 մլ-ից օրը 5 անգամ 12 օր
Լակտուլոզայի մետաբոլիզմի արգասիքները ընկճում են սալմոնելաների աճը աղիներում : 
Ծանր դեպքերում լակտուլոզան կարելի է կիրառել հոգնաների ձևով` 300մլ Լաքսալակ և 700մլ ջուր: 
Հատուկ նախազգուշացումներ
Եթե բուժումը սկսելուց 2 օր անց փորկապությունը չի վերանում, պետք է խորհրդակցել բժշկի հետ:
Շաքարային դիաբետով հիվանդների փորկապության դեպքում առավելագույն օրական դեղաչափը 30մլ է : Լյարդային (նախա) կոմայի ժամանակ կիրառվող դեղաչափը սովորաբար շատ մեծ է և պետք է զգուշորեն նշանակվի շաքարախտով հիվանդներին:
Դեղորայքի երկարատև կիրառման ժամանակ (6 ամսից ավելի) ցուցված է պարբերաբար ստուգել էլեկտրոլիտների քանակը արյան պլազմայում: 
Փոխազդեցությունն այլ դեղերի հետ
Լակտուլոզան իջեցնում է աղիների PH-ը որի հետևանքով կարող է թուլանալ այն դեղերի ազդեցությունը , որոնց ձերբազատումը կախված է աղիների PH-ից : 
Ազդեցությունն ավտոմեքենա վարելու ունակության վրա
Չի ազդում ավտոմեքենա վարելու կամ մեխանիզմներ կառավարելու ունակության վրա: 
Կողմնակի ազդեցություններ
Առաջին մի քանի օրը հնարավոր է որովայնափքանք, որը որպես կանոն անհետանում է մի քանի օր անց: Դեղաչափը մեծացնելիս հնարավոր է որովայնացավ ու փորլուծություն: Այս դեպքում անհրաժեշտ է փոքրացնել դեղաչափը:
Մեծ դեղաչափերի տևական կիրառման դեպքում (սովորաբար միայն ԴՀՈՒ – ի ժամանակ) փորլուծության պատճառով հիվանդի մոտ կարող է առաջանալ էլեկտրոլիտային հաշվեկշռի խախտում: 
Գերդեղաչափում
Գերդեղաչափման դեպքեր չեն գրանցվել: Դեղաչափը գերազանցելիս կարող է նկատվել որովայնացավ և փորլուծություն, որոնք հեշտությամբ վերանում են դեղաչափի իջեցմամբ, կամ լակտուլոզայի ընդունման դադարեցմամբ:
Թողարկման ձև
Ֆլակոն 100մլ , 200մլ և 250մլ տարողությամբ, չափիչ բաժակով:
Բացթողման կարգ
Առանց դեղատոմսի
Պիտանելիության ժամկետ
3 տարի
Պահպանման պայմաններ
Պահել 25°С ոչ բարձր ջերմաստիճանային պայաններում




Ընդհանուր բաժին

ք. Մասիս, Մասիս կայան 0802, ՀՀ

Հեռ.՝ (+374 236) 4 30 11, (+374 236) 4 05 11

Բջջ.՝ (+374 93) 08 08 80

Էլ. փոստ՝ info@medicalhorizon.am

Մարքեթինգի բաժին

ք.Երևան Արշակունյանց 2

Բջջ.՝ (+374 98) 88 91 93

Էլ. փոստ՝ marketing@medicalhorizon.am