Ֆլազոն մոմիկներ

Միջազգային անվանում
Մետրոնիդազոլ
Ակտիվ նյութ
Մետրոնիդազոլ բենզոատ
Դեղաձև
Հեշտոցային մոմիկներ 500մգ
Դեղաբանական ազդեցություն
Հակապրոտոզային և հակամանրէային դեղամիջոց : Հանդիսանում է 5-նիտրոիմիդազոլի ածանցյալ: Ազդեցության մեխանիզմի հիմքում ընկած է մետրոնիդազոլի 5-նիտրո խմբի վերականգնումը նախակենդանիների և անաէրոբ միկրոօրգանիզմների ներբջջային փոխադրող սպիտակուցների միջոցով: Մետրոնիդազոլի վերականգնված 5-նիտրոխումբը փոխազդում է միկրոօրգանիզմների բջջային ԴՆԹ-ի հետ,ընկճելով նուկլեինաթթուների սինթեզը, ինչն էլ իր հերթին բերում է բակտերաների ոչնչացմանը:Ակտիվ է Trichomonas vaginalis, Entamoeba histolytica, Gardnerella vaginalis, Giardia intestinalis, Lamblia spp., ինչպես նաև օբլիգատային անաէրոբների`Bacteroides spp., նկատմամբ:
Ցուցումներ
Միզասեռական տրիխոմոնիազ (այդ թվում նաև ուռետրիտ և վագինիտ), կլինիկական և մանրէաբանական տվյալներով հաստատված տարաբնույթ ծագման ոչ սպեցիֆիկ վագինիտ:
Դեղաչափում
Ներհեշտոցային- միանվագ 2 գ կամ կուրսային բուժման ձևով` 500 մգ 12 ժամը մեկ (առավոտյան և երեկոյան ) 10 օրվա ընթացքում: Բուժման ընթացքում անհրաժեշտ է խուսափել սեռական հարաբերություններից:
Հակացուցումներ
Գերզգայունություն (այդ թվում նաև նիտրոիմիդազոլի ածանցյալների նկատմամբ), լեյկոպենիա, կոորդինացիոն շարժումների խանգարում, կենտրոնական նյարդային համակարգի օրգանական ախտահարումներ (այդ թվում նաև էպիլեպսիա), լյարդային անբավարարություն (մեծ դեղաչափերի նշանակման դեպքում), հղիություն (առաջին եռամսյակ), լակտացիոն շրջան:
Նախազգուշացումներ
Խորհուրդ է տրվում սեռական զուգընկերների միաժամանակյա բուժում: Կանանց մոտ տրիխոմոնադային վագինիտի բուժման դեպքում պետք է խուսափել սեռական հարաբերություններից: Trichomonas vaginalis-ի հետևանքով առաջացած վագինիտի դեպքում նպատակահարմար է զուգընկերների բուժումը նաև մետրոնիդազոլի ներքին ընդունման ձևով: Մետրոնիդազոլի ներքին և հեշտոցային ընդունման դեղաձևերով բուժման դեպքում, հատկապես եթե կուրսը կրկնվում է, անհրաժեշտ է վերահսկել ծայրամասային արյան պատկերը (լեյկոպենիայի վտանգ): Բուժման ընթացքում հակացուցված է էթանոլի ընդունումը (հնարավոր են դիսուլֆիռամանման ռեակցիաների զարգացում`սպաստիկ բնույթի որովայնային ցավ, սրտխառնոց, փսխում, գլխացավ, արյան հանկարծակի հոսք դեպի դիմային հատված):
Զգուշությամբ
Հղիություն (երկրորդ և երրորդ եռամսյակ), անամնեզում լեյկոպենիա:
Թողարկման ձև
Հեշտոցային մոմիկներ 500 մգ (10 մոմիկ)

Պահպանման ժամկետ
3 տարի
Պահել +25˚C-ից ոչ բարձր ջերմաստիճանում, երեխաների համար անհասանելի վայրում։
Բացթողման կարգ
Բժշկի ցուցումով




Ընդհանուր բաժին

ք. Մասիս, Մասիս կայան 0802, ՀՀ

Հեռ.՝ (+374 236) 4 30 11, (+374 236) 4 05 11

Բջջ.՝ (+374 93) 08 08 80

Էլ. փոստ՝ info@medicalhorizon.am

Մարքեթինգի բաժին

ք.Երևան Արշակունյանց 2

Բջջ.՝ (+374 98) 88 91 93

Էլ. փոստ՝ marketing@medicalhorizon.am