Երիցուկի հեշտոցային ցնցուղ

Արտաքին օգտագործման լուծույթ
Նախատեսված է կնոջ ինտիմ հիգիենայի համար :
Բաղադրություն
Երիցուկի հանուկ 0.075մլ
Մաքրված դեիոնիզացված ջուր 150մլ 
Հատկություններ
Երիցուկի հեշտոցային ցնցուղն օգտագործվում է հեշտոցի հիգիենայի համար, կանխարգելում է ինֆեկցիաները և վերացնում դիսկոմֆորտը:
Երիցուկի ցնցուղի ակտիվ բաղադրատարրը երիցուկի հանուկն է :
Երիցուկի պատրաստուկների ազդեցությունը օրգանիզմի վրա պայմանավորված է բույսի ծաղիկների կոնպլեքս բաղադրությամբ` ֆիզիոլոգիական ակտիվ նյութերով (եթերայուղեր, ազուլեն, ֆլավոնոիդներ, պոլիսախարիդներ , վիտամիններ), որոնք ցուցաբերում են հակաբորբոքային, հականեխիչ, հակաալերգիկ, հանգստացնող և ցավազրկող ազդեցություն: Երիցուկի հակաբորբոքային և հանգստացնող ազդեցությունը պայմանավորված է 3 նյութերով` բիզբոլոլով, խամազուլենով և սպիրոէֆիրով:
Երիցուկ ցնցուղի հիմնական ազդեցություններն են. հակաբորբոքային, հականեխիչ, հանգստացնող, փափկացնող և ռեգեներացիոն:
Ընդհանուր տեղեկություն  Կնոջ օրգանիզմի խնդիրներից մեկը միզասեռական համակարգի անատոմիական առանձնահատկություններն են, որը պատճառ է դառնում վարակի հեշտ թափանցմանը :Հեշտոցի հիգիենան համարվում է ինֆեկցիաների կանխարգելման հիմնական կանխարգելիչ միջոցներից մեկը, հատկապես հեշտոցի կամարների սանացիան:

Ցուցումներ
1 Հեշտոցի ինտենսիվ հիգիենայի ժամանակ` երբ առկա է արտադրություն, քոր, դիսկոմֆորտ:
2 Հեշտոցի ինֆեկցիաների կանխարգելում , կարելի է օգտագործել որպես սնկային և բակտերիալ վագինիտների կանխարգելման նպատակով:
3 Հեշտոցի հիգիենայի համար:
Կիրառության հաճախականությունը
Կախված է հեշտոցի վիճակից.
Կանխարգելման նպատակով կարելի է օգտագործել շաբաթը 1 անգամ
Հեշտոցի դիսկոմֆորտի դեպքում կարելի է կիրառել շաբաթը 3 անգամ
Բուժման կուրսի ընթացքում օրը 2 անգամ 5 օր տևողությամբ 
Կողմնակի երևույթներ
Ճիշտ օգտագործման դեպքում կողմնակի երևույթներ չեն նկատվում:
Թողարկման ձև 
150մլ պլաստիկե ֆլակոն և ախտահանված ներդրուկ, նաև 3 հատանոց ֆլակոններով փաթեթավորումով:




Ընդհանուր բաժին

ք. Մասիս, Մասիս կայան 0802, ՀՀ

Հեռ.՝ (+374 236) 4 30 11, (+374 236) 4 05 11

Բջջ.՝ (+374 93) 08 08 80

Էլ. փոստ՝ info@medicalhorizon.am

Մարքեթինգի բաժին

ք.Երևան Արշակունյանց 2

Բջջ.՝ (+374 98) 88 91 93

Էլ. փոստ՝ marketing@medicalhorizon.am