Իզոկոնազոլ-Մ

Միջազգային չպատենտավորված անվանում
իզոկոնազոլի նիտրատ
Քիմիական անվանում
1-a[(2,4-դիքլոր-b-դիքլորբենզիլօքսին)-ֆենէթիլ]-իմիդազոլի նիտրատ
Դեղաձև
հեշտոցային մոմիկներ 600մգ
Բնութագիր
Սպիտակ կամ դեղնասպիտակավուն գույնի հեշտոցային մոմիկներ
Բաղադրություն
1 մոմիկը պարունակում է ակտիվ նյութ իզոկոնազոլի նիտրատ 600 մգ, օժանդակ նյութ՝ Նովատա:
Դեղաբանական խումբ
Հակասնկային միջոց
Դեղաբանական ազդեցություն
Իզոկոնազոլը հանդիսանում է իմիդազոլի ածանցյալ և ցուցաբերում է տեղային հակասնկային և հակաբակտերիալ ազդեցություն։ Ազդեցությունը ֆունգոստատիկ է։ Ակտիվ է դերմատոֆիտների, բորբոսասնկերի, խմորասնկերի, ինչպես նաև գրամդրական բակտերիաների (ստաֆիլակոկեր, միկրոկոկեր, ստրեպտոկոկեր) նկատմամբ։ Արգելակում է էրգոստերոլի սինթեզը և խախտում է մանրէի բջջաթաղանթի բաղադրությունն ու ամբողջականությունը։
Ցուցումներ
Հեշտոցի սնկային ինֆեկցիաներ, այդ թվում նաև գրամդրական բակտերիաների կողմից հարուցված համակցված ինֆեկցիաներ։
Հակացուցումներ
Գերզգայունություն ակտիվ նյութի կամ օժանդակ նյութերից որևէ մեկի նկատմամբ։ 
Դեղաչափում և կիրառում
Ցանկալի է մոմիկը կիրառել երեկոյան՝ քնելուց առաջ պառկած վիճակում։ Ցուցված դեղաչափը` 1 մոմիկ, անհրաժեշտության դեպքում կարելի օգտագործել ևս մեկ մոմիկ 5 - 10 օր հետո։ Խորհուրդ չի տրվում բուժումը կատարել դաշտանային ցիկլի ընթացքում :
Կողմնակի ազդեցություն
Կիրառման ժամանակ կարող են նկատվել տեղային ռեակցիաներ` գրգռվածություն, քոր և այտուց։ Հազվադեպ հնարավոր է ալերգիկ ռեակցիա պրեպարատի կիրառման տեղում։
Փոխազդեցություն այլ դեղերի հետ
Հայտնաբերված չեն։ Խորհուրդ է տրվում տեղեկացնել բժշկին զուգահեռ կատարվող այլ բուժումների մասին։
Գերդեղաչափում
1 անգամ բարձր դեղաչափով օգտագործելու կամ պատահական ներքին ընդունելու դեպքում բացակայում է սուր ինտոքսիակցիայի վտանգը։
Նախազգուշացումներ
Արդյունավետ բուժման և վարակի կրկնումից խուսափելու համար խորհուրդ է տրվում խիստ հետևել անձնական հիգիենային (ամեն օր փոխել ներքնաշորերը, լվանալ ախտահանիչներով)։ Խորհուրդ է տրվում կատարել զուգընկերոջ միաժամանակյա բուժում։
Հղիություն և կրծքով կերակրում
Հնարավոր է դեղամիջոցի կիրառումը հղիության և կրծքով կերակրման ժամանակ։ Իզոկոնազոլ պարունակող դեղամիջոցների կիրառման ընթացքում չի հայտնաբերվել տերատոգեն ազդեցություն պտղի վրա։
Կարճաժամկետ բուժումը և դեղամիջոցի քիչ ներծծումը (5%-ից պակաս) թույլ են տալիս օգտագործել այն կրծքով կերակրման ժամանակ։
Թողարկման ձև
Տուփում 1 հեշտոցային մոմիկ
Պիտանիության ժամկետ
3 տարի
Պահպանման պայմաններ
Պահել +30˚C-ից ոչ բարձր ջերմաստիճանում, երեխաների համար անհասանելի վայրում։
Բացթողման կարգ
Բժշկի ցուցումով




Ընդհանուր բաժին

ք. Մասիս, Մասիս կայան 0802, ՀՀ

Հեռ.՝ (+374 236) 4 30 11, (+374 236) 4 05 11

Բջջ.՝ (+374 93) 08 08 80

Էլ. փոստ՝ info@medicalhorizon.am

Մարքեթինգի բաժին

ք.Երևան Արշակունյանց 2

Բջջ.՝ (+374 98) 88 91 93

Էլ. փոստ՝ marketing@medicalhorizon.am