Ցետամոլ կաթիլներ

Միջազգային չպատենտավորված անվանում
Պարացետամոլ
Դեղաձև
Կաթիլներ ներքին ընդունման համար՝ 30մլ, բալի համով
Բաղադրություն
Պարացետամոլ 100մգ/մլ 
Դեղաբանական խումբ
Հակաբորբոքային դեղեր
ԱԲՔ ծածկկագիր N02BE01: 
Դեղաբանություն
Պարացետամոլը պարա-ամինոֆենոլի ածանցյալն է, օժտված է ցավազրկող ու ջերմիջեցնող ազդեցությամբ և թույլ արտահայտված հակաբորբոքային ակտիվությամբ։Ցավազրկող ազդեցության մեխանիզմն ամբողջովին հայտնաբերված չէ, սակայն հնարավոր է պրոստոգլանդինների սինթեզի ընկճումը գլխավորապես ԿՆՀ_ում, որով էլ պայմանավորված է ցավազրկող ու ջերմիջեցնող ազդեցությունը։
Պարացետամոլը ընտրության ցավազրկող և ջերմիջեցնող դեղ է հատկապես սալիցիլատների և այլ ՈՍՀԴ-երի հակացուցմամբ երեխաների համար (Ռեյի համախտանիշի վտանգից ելնելով )։ Ասպիրինից ավելի պակաս է գրգռում ստամոքսի լորձաթաղանթը։ Ի տարբերություն ասպիրինի` չի ազդում թրոմբոցիտների ագրեգացիայի և արյան մակարդման վրա։ Սովորաբար լավ է տարվում ասպիրինի հանդեպ գերզգայուն հիվանդների կողմից։
Դեղակինետիկա
Պարացետամոլը լավ է ներծծվում ստամոքսաղիքային համակարգից։ Արյան մեջ առավելագույն խտությունն ապահովվում է ներքին ընդունոմից մոտավորապես 10-60րոպե անց։ Պարացետամքլը տեղաբաշխվում է օրգանիզմի շատ հյուսվածքներում: Բուժական դեղաչափի դեպքում պլազմայի սպիատկուների հետ կապվում է աննշան քանակով, սակայն ավելանում է դեղի բարձր խտության պայմաններում:  Կիսադուրսբերման փուլը տատանվում է 1-ից մինչեւ 3 ժամ։ Նյութափոխանակվում է առավելապես լյարդում և արտազատվում մեզով` լծորդիչների ( գլյուկուրոնիդներ և սուլֆատներ) ձեւով։ 5%-ից պակաս արտազատվում է անփոփոխ ձևով։ Այն սովորաբար թունազերծվում է գլյուտաթիոնի հետ կոնյուգացման ճանապարհով սակայն կարող է կուտակվել պարացետամոլի գերդեղաչափման պատճառով և առաջացնել հյուսվածքի վնասում:
Ցուցումներ
-որպես ջերմիջեցնող միջոց սուր ռեսպիրատոր հիվանդությունների, գրիպի, մանկական վարակների և այլ բորբոքային հիվանդությունների ժամանակ, որոնք ուղեկցվում են ջերմության բարձրացումով, հետպատվաստումային շրջանում :
-որպես ցավազրկող` թույլ և չափավոր ցավ (գլխացավ, ատամնացավ, մկանային ցավ, նևրալգիաներ, տրավմատիկ ցավերի ժամանակ) 
Դեղաչափում
Երեխաների համար միանվագ դեղաչափը 10-15մգ/կգ քաշին: Առավելագույն օրական դեղաչափը 60մգ/կգ քաշին: Դեղաչափը  կարելի է կրկնել օրվա մեջ 4 -5 անգամ , 4-5 ժամյա ընդմիջումներով:
Թերապևտիկ ազդեցությունը պահպանվում է 2-4 ժամ:
Դեղաչափը  որոշվում է` երեխայի 1կգ քաշին տրվում է 2-3 կաթիլ Ցետամոլի կաթիլներ:
10մգ = 2կաթիլ
1կգ = 2կաթիլ

Տարիք Երեխայի քաշը կգ   Միանվագ դեղաչափ
1-3 ամսական Բժշկի ցուցումով    
3-5 ամսական 6-8կգ   12-16 կաթիլ
 5 ամսականից 1 տարեկան  8-10 կգ    16-20 կաթիլ
 1-2 տարեկան  10-12կգ    20 - 24 կաթիլ
 2-3 տարեկան  12-16կգ    24 - 32կաթիլ
 4-5 տարեկան  16-21 կգ    32- 42 կաթիլ

Ցետամոլի կաթիլները կարելի է օգտագործել ինչպես մաքուր ձևով, այնպես էլ կարելի է տալ փոքրիկներին, ավելացնելով տարբեր հեղուկների մեջ՝ ջուր, կաթ, հյութեր, մանկական կեր :

Հակացուցումներ
- գերզգայնություն պարացետամոլի կամ օժանդակ բաղադրամասերի հանդեպ, 
- անամնեզում ալերգիա,
- գլյուկոզո-6-ֆոսֆատդեհիդրոգենազի պակասորդ։ 
- Լյարդի, երիկամների ֆուկցիայի սուր խանգարումներ
Նախազգուշացումներ
Ցետամոլ կաթիլները չպետք է միաժամանակ կիրառվեն պարացետամոլ պարունակող այլ ցավազրկողների հետ։ Երիկամային եւ լյարդային անբավարարությամբ հիվանդները, լյարդա- եւ երիկամաթունայնության վտանգից ելնելով, պետք է զգուշությամբ կիրառեն։ 
3-5 օրից ավել պահպանվող ախտանիշների դեպքում դիմեք բժշկին։
Փոխազդեցությունն այլ դեղերի հետ
Վարֆարինի եւ այլ կումարինների հակամակարդչային ազդեցությունը կարող է ուժեղանալ պարացետամոլի տեւական կանոնավոր կիրառման դեպքում, որից աճում է արյունահոսության վտանգը։ Սովորական դեղաչափերը զգալի ազդեցություն չեն թողնում։ Լյարդի միկրոսոմային ֆերմենտները մակածող դեղերը, օրինակ` ալկոհոլն ու բարբիտուրատները (ինչպես նաեւ այլ հակացնցումային դեղերը) բարձրացնում են պարացետամոլի լյարդաթունայնությունը հատկապես գերդեղաչափման դեպքում։ Ֆերմենտ մակածող հատկությամբ մյուս դեղերը, օրինակ` ռիֆամպիցինն ու սրոհունդը կարող են իջեցնել պարացետամոլի խտությունը։ Բետա պաշարիչները, մասնավորապես պրոպրանոլոլը, նվազեցնում են արտազատումը եւ դրանով պոտենցում պարացետամոլի ազդեցությունը։
Կողմնակի ազդեցություններ
Բուժական դեղաչափերի դեպքում կողմնակի ազդեցությունները հազվադեպ են և քիչ արտահայտված։ Տեղեկություններ են եղել սրտխառնոցի, փսխման, ստամոքսի ցավի, արյունային ռեակցիաների (թրոմբոցիտոպենիա, նեյտրոպենիա, լեյկոպենիա, ագրանուլոցիտոզ) մասին։ Երբեմն տեղ են գտնում մաշկի կարմրությունը, եղնջացանն ու գերզգայնության այլ ռեակցիաներ։
Գերդեղաչափում և բուժում 
Գերդեղաչափման ախտանիշներն են  առաջին 24 ժամվա ընթացքում ՝ գունատություն, սրտխառնոց, փսխում, ախորժակի կորուստ եւ ստամոքսում ցավը։ Լյարդի ախտահարումն ակնհայտ է դառնում մեծ դեղաչափերի ներմուծումից 12-48 ժամ հետո , իսկ կլինիկական ախտանիշներն ավելի արտահայտվում են 4-6 օր անց։ Չնայած վաղ ախտանիշների քիչ արտահայտված լինելուն` անհրաժեշտ է հիվանդին շտապ տեղափոխել հիվանդանոց։ Ացետիլցիստեին ու մեթիոնին հակաթույները լյարդը պահպանում են գերդեղաչափումից հետո 10-12 ժամվա ներարկման ժամանակ։ Ացետիլցիստեինն արդյունավետությունը պահպանվում է գերդեղաչափումից հետո դեռեւս 24 ժամվա ընթացքում։ Պետք է ձեռնարկվեն նաև այլ օժանդակ բուժամիջոցառումներ։
Թողարկման ձև
Ցետամոլ կաթիլներ- 30մլ պլաստիկե շշիկ կաթոցիկով:
Պահպանման պայմաններ
Կաթիլները ՝ լավ փակված տարայում, սենյակային ջերմաստիճանի պայմաններում։
Պիտանիության ժամկետ
2տարի
Բացթողման կարգ
Առանց դեղատոմսի




Ընդհանուր բաժին

ք. Մասիս, Մասիս կայան 0802, ՀՀ

Հեռ.՝ (+374 236) 4 30 11, (+374 236) 4 05 11

Բջջ.՝ (+374 93) 08 08 80

Էլ. փոստ՝ info@medicalhorizon.am

Մարքեթինգի բաժին

ք.Երևան Արշակունյանց 2

Բջջ.՝ (+374 98) 88 91 93

Էլ. փոստ՝ marketing@medicalhorizon.am