Իբուֆեն

Միջազգային չպատենտավորված անվանում
Իբուպրոֆեն 
Դեղաձև
Դեղակախույթ ներքին ընդունման համար ,նարնջի համով :
Բաղադրություն.
Յուրաքանչյուր 5մլ-ում պարունակում է 100մգ իբուպրոֆեն:
Օժանդակ նյութեր ` պրոպիլեն գլիկոլ, մեթիլ պարաբեն, պրոպիլ պարաբեն, սանսեթ դեղին : 
Դեղաբանական խումբ
Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոց:
ԱԲՔ ծածկագիր` N02BE01 
Դեղաբանություն
Ցուցաբերում է ցավազրկող, ջերմիջեցնող, հակաբորբոքային ազդեցություն: Իբուպրոֆենի ազդեցության մեխանիզմը պայմանավորված է պրոստոգլանդինների բիոսինթեզի ընկճմամբ: Դեղորայքի ազդեցությունը պահպանվում է մինչև 8 ժամ: 
Ցուցումներ
Ջերմիջեցնող - սուր ռեսպիրատոր հիվանդությունների, գրիպի, մանկական ինֆեկցիաների ժամանակ, հետպատվաստումային շրջանում և տարբեր հիվանդությունների ժամանակ՝ որոնք ուղեկցվում են ջերմության բարձրացումով:
Ցավազրկող – տարբեր ինտենսիվության ցավային սինդրոմների ժամանակ` ատամների ծկլթում, գլխացավ , ատամնացավ, ականջացավ, կոկորդի ցավ, տարբեր տիպի տրավմատիկ և հետվիրահատական շրջանի ցավեր , նևրալգիաներ և միգրեն:
Հակաբորբոքային – հոդերի ռևմատիկ ախտահարումներ, յուվենիլ հոդաբորբեր, ռևմատաբնույթ հոդաբորբեր, ոսկրահոդաբորբ, օստեոարթրիտներ, բուրսիտ, ջլաբորբ, տենդովագինիտ: 
Դեղաչափում 
Նշանակվող դեղաչափը կախված է երեխայի տարիքից և մարմնի քաշից: Իբուֆեն դեղակախույթը ցուցված է կիրառել 6 ամսականից 12 տարեկան երեխաներին, 3 -6 ամսական երեխաներին տալ բժշկի ցուցումով, հաշվի առնելով երեխայի մարմնի քաշը ` 5 կգ-ից ոչ պակաս:
Իբուֆենի միանվագ դեղաչափը կազմում է 5-10մգ/կգ քաշին , օրական առավելագույն դեղաչափը կազմում է 30մգ/կգ քաշին: 24 ժամվա ընթացքում կարելի է տալ 3-4 անգամ՝ անհրաժեշտության դեպքում : Ազդեցությունը սկսվում է 15 րոպեից և պահպանվում է մինչև 8 ժամ:

Տարիք Միջին քաշը Միանվագ դեղաչափ Օրական առավելագույն դեղաչափ
 3-6 ամսական    Բժշկի ցուցումով  
 6 ամսականից 1 տարեկան 7 – 10կգ   2.5մլ (50մգ)  200 մգ
 1-3 տարեկան  10 – 16կգ  2.5 – 5մլ (50-100մգ)  300 մգ
 4-6 տարեկան  18 - 22 կգ  7.5 մլ (150մգ)  450 մգ
 7-9 տարեկան  24 – 28կգ  10 մլ (200մգ)  600 մգ
 10-12 տարեկան  30 – 36 կգ  15 մլ (300մգ)  900 մգ

Որպես ցավազրկող կիրառել 5 օրից ոչ ավելի
Որպես ջերմիջեցնող 3 օրից ոչ ավելի 
Կողմնակի երևույթներ 
Ստամոքսաղիքային համակարգի կողմից ՝ սրտխառնոց, փսխում, ախորժակի բացակայություն, փորլուծություն, դիսպեպտիկ երևույթներ, հազվադեպ հնարավոր է արյունահոսություն ստամոքսաղիքային համակարգից :
Ալերգիկ ռեակցիաներ- մաշկային ցանավորում, քոր, եղնջացան, բրոնխիալ ասթմայի սրացում, բրոնխոսպազմ, անաֆիլակտիկ ռեակցիաներ, հազվադեպ ծայրամասային այտուց
Սիրտ- անոթային համակարգի կողմից- զարկերակային ճնշման բարձրացում, սրտխփոց
Ներվային համակարգի կողմից- գլխապտույտ, գլխացավ, գրգռվածություն
Արյան պատկեր - նեյտրոպենիա, թրոմբոցիտոպենիա, ագրանուլոցիտոզ, ապլաստիկ անեմիա 
Հակացուցումներ
Մինչև 3 ամսական փոքրիկներ , սրտի արատով երեխաներ
Նախկինում իբուպրոֆենի և այլ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների հանդեպ ունեցած զգայունություն:
Բրոնխիալ ասթմա, եղնջացան:
Ստամոքսաղիքային համակարգի խոց, արյունահոսություն
Աղիների բորբոքային հիվանդություններ
Արյան հիվանդություններ – լեյկոպենիա, հեմոֆիլիա
Լյարդային կամ երիկամային անբավարարություն 
Նախազգուշացումներ
Մինչ Իբուֆենի օգտագործելը ցանկալի է խորհրդակցել բժշկի հետ եթե երեխայի մոտ առկա են.
Եղնջացան անամնեզում
Բրոնխիալ ասթմա
Ստամոքսաղիքային հիվանդություններ
Արյան բաղադրության շեղումներ
Զարկերակային հիպերտենզիա
Սրտային հիվանդություններ
Արյան մակարդելիության խանգարումներ
Կումարինային տիպի հակամակարդիչներով բուժում
Օգտագործում է գլյուկոկորտիկոստերոիդային դեղամիջոցներ, դիուրետիկներ, լիթիումի և մետոտրեքսատի պրեպարատներ,
Օգագործում է հեպարինի և հակամակարդիչների խմբի դեղամիջոցներ 
Ցանկալի չէ կիրառել այլ ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների հետ միասին: 
Գերդեղաչափում
Եթե առաջացել է գերդեղաչափում , ապա ցանկալի է շտապ դիմել բժշկի :
Գերդեղաչափման նշաններն են` ցավ որովայնում, սրտխառնոց, փսխում, գլխացավ, աղմուկ ականջներում, AD իջեցում, բրադիկարդիա, տախիկարդիա :
Բուժում - Ստամոքսի լվացում միայն դեղն ընդունելուց 1 ժամվա ընթացքում , ակտիվացված ածուխ, առատ հեղուկներ, սիմպտոմատիկ բուժում: 
Թողարկման ձև
100 մլ ապակե շշիկ չափիչ բաժակի հետ 
Պահպանման պայմաններ
Պահպանել մինչև 25 ºC ջերմաստիճանի պայմաններում 
Պիտանիության ժամկետ
3 տարի 
Բացթողման կարգ
Առանց դեղատոմսի




Ընդհանուր բաժին

ք. Մասիս, Մասիս կայան 0802, ՀՀ

Հեռ.՝ (+374 236) 4 30 11, (+374 236) 4 05 11

Բջջ.՝ (+374 93) 08 08 80

Էլ. փոստ՝ info@medicalhorizon.am

Մարքեթինգի բաժին

ք.Երևան Արշակունյանց 2

Բջջ.՝ (+374 98) 88 91 93

Էլ. փոստ՝ marketing@medicalhorizon.am