Դիկլոն մոմիկներ

Միջազգային չպատենտավորված անվանում

Դիկլոֆենակ նատրիում 

Բաղադրություն

Ակտիվ բաղադրատարր

Մեկ մոմիկը պարունակում է 12,5մգ, 25մգ, 50մգ, 100մգ նատրումի դիկլոֆենակ, 
Դեղաբանական հատկությունները
Դիկլոֆենակ նատրիումը  ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցների խմբից է, օժտված է լավ արտահայտված հակաբորբոքային , ցավազրկող և ջերմիջեցնող հատկություններով: Ազդեցության մեխանիզմը պայմանավորված է պրոստոգլանդինների սինթեզի ընկճմամբ, որոնք կարևոր դեր ունեն բորբոքման, ցավի և տենդի պատճառագիտության մեջ:
Դեղակինետիկա
Դիկլոնն արագ ներծծվում է ստամոքսաղիքային համակարգից: Պլազմայում դեղի առավելագույն խտությունն ապահովվում է մոմիկների կիրառումից հետո առնվազն 1 ժամվա ընթացքում: Նյութափոխանակվում և արտազատվում է հիմնականում մեզով, փոքր քանակությամբ դուրս է գալիս լեղու միջոցով: Դիկլոֆենակ նատրիումի ազդեցության արագությունը ավելի մեծ է ռեկտալ մոմիկների ձևով կիրառելիս, քան` պերօրալ:
Ցուցումներ

Հենա-շարժական ապարատի բորբոքային և կազմափոխական հիվանդություններ` ռևմատաբնույթ հոդաբորբ(ռևմատոիդ արթրիտ), պատանեկան ռևմատաբնույթ հոդաբորբ, ոսկրահոդաբորբ, անկիլոզացնող սպոնդիլիտ և սպոնդիլոարթրիտ, տենդինիտ, տենդովագինիտ, մկանային ցավեր

Ռևմատիզմ, ռչ հոդային ռևմատիզմ, սուր հոդատապի գրոհներ
Միգրենի նոպաներ
Գինեկոլոգիական պրակտիկայում` ալգոդիսմենորեա (ցավոտ դաշտան), բորբոքային երևույթներ
Տարբեր ծագման և բնույթի ցավեր (երեխաների մոտ ատամների ծկլթում 1 տարեկանից բարձր ), հետվնասվածքային և հետվիրահատական ցավ, ատամնաբուժական կամ օրթոպեդիկ ցավեր,
Նևրալգիաներ, նևրիտ, լյումբոիշիալգիա
Բարձր ջերմություն (տենդ), 39 º С-ից բարձր
Բորբոքային հիվանդությունների ժամանակ կոմբինացված թերապիայում
Հետվիրահատական և հետտրավմատիկ ցավեր
Ստոմատոլոգիական և օրթոպեդիկ վիրաբուժություն

Հակացուցումները

Ակտիվ նյութի հանդեպ գերզգայունություն

Արյան պատկերի շեղումներ անհայտ պատճառի

Ստամոքսի և 12-մատնյա աղու խոց
Ինչպես այլ ՈՍՀԴ, հակացուցված է ասթմայով, եղնջացանով, ացետիլսալիցիլաթթվից կամ պրոստոգլանդին սինթետազի այլ արգելակիչներից խթանվող սուր թոքաբորբով հիվանդներին:
Պրոկտիտ 
Երեխաներ միչև 1 տարեկան
Լյարդի, երիկամների և սրտային անբավարարության ծանր ձևեր
Հղիության 3-րդ եռամսյակ
Նախազգուշացումներ
Դիկլոնը հարկավոր է զգուշությամբ կիրառել
Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների ժամանակ:
Զարկերակային հիպերտոնիայի, կամ սրտային անբավարարության ժամանակ:
Խոցային կոլիտով կամ Կրոնի հիվանդությամբ տառապողների մոտ:
Անցյալում արյունահոսությամբ և պերֆորացիայով ուղեկցվող ստամոքսի և աղիների խոցային հիվանդությունների ժամանակ:
Լյարդի և երիկամների ֆունկցիայի խանգարման ժամանակ:
Հղիություն և կրծքով կերակրում
Հղիության 1-2 եռամսյակներում կիրառվում է այն դեպքերում երբ մոր մոտ սպասվելիք արդյունքը գերազանցում է պտղի մոտ հնարավոր ռիսկը: Դիկլոնը նշանակվում է մինիմալ դեղաչափումներով:
Դիկլոնը խորհուրդ չի տրվում կիրառել հղիության 3-րդ եռամսյակում:
Դիկլոֆենակ նատրիումը թափանցում է կրծքի կաթի մեջ քիչ քանակով, հետևաբար ցանկալի չէ Դիկլոնը կիրառել կրծքով կերակրելիս:
Դեղաչափում և կիրառումը
Մեծեր Սկզբնական օրական դեղաչափը 100-150մգ է:
Ընդհանուր դեղաչափը կարող է բաժանվել 2-3 ընդունումների:
Գիշերային ցավը և առավոտյան կարկամվածությունը վերացնելու համար օրվա ընթացքում կիրառվող դեղահատերի հետ կարող է զուգակցվել մոմիկների գիշերային (քնելուց առաջ) կիրառումը: Առավելագույն օրական դեղաչափն է 150մգ-ը:
Ալգոմենորեայի (ցավոտ դաշտան) ժամանակ սկզբնական դեղաչափն է 50-100մգ-ը, անհրաժեշտության դեպքում կարող է մեծացվել մինչև օրը 150մգ: Մոմիկները պետք է կիրառել հենց առաջին սիմպտոմների ժամանակ:
Միգրենի նոպաների ժամանակ սկզբնական դեղաչափը 100մգ է: Մոմիկը կիրառվում է միգրենի սկսվող նոպայի ժամանակ: Մի քանի ժամ հետո կարելի է կրկնել , չգերազանցելով օրեկան առավելագույն դեղաչափը ՝150մգ:
Երեխաներին նախատեսված են միայն 12.5մգ և 25մգ մոմիկները: Դեղաչափումը կատարվում է 0.5-2մգ/կգ քաշին օրը, որը կարելի է բաժանել 2-3 ընդունման համար: 1 տարեկանից մինչև 5 տարեկան երեխաներին նախատեսված է 12.5մգ , իսկ 5 տարեկանից մինչև 14 տարեկան 25մգ մոմիկներ:
Պատանեկան ռևմատանման հոդաբորբի բուժման համար օրական դեղաչափը կարող է մեծացվել առավելագույնը մինչև 3մգ/կգ-ի բաժանված 2-3 ընդունումների:
Կողմնակի ազդեցություններ
Դիկլոֆենակ նատրիումն առավելապես հրահրում է ստամոքսաղիքային համակարգի խանգարումներ, գլխացավ, քնկոտություն, թուլություն: Նկարագրված է նաև քոր, մաշկի կարմրություն:
Փոխազդեցությունն այլ դեղերի հետ
Լիթիումի կամ դիգոքսինի հետ միաժամանակ կիրառման դեպքում արյան մեջ աճում են առաջինների խտությունները: Կալիումապահպան միզամուղների հետ միաժամանակ կիրառման արդյունքում կարող է առաջանալ գերկալիումարյունություն, ացետիլսալիցիլաթթվի հետ` դիկլոֆենակի խտության նվազում:
Դիկլոֆենակի նշանակումը ասպիրինի կամ կորտիկոստերոիդների հետ մեծացնում է ստամոքսաղիքային արյունահոսության կամ խոցագոյացման հավանականությունը:
Հարկավոր է խուսափել երկուսից ավել ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղերի միաժամանակ կիրառումից:
Շաքարային դիաբետի ժամանակ դիկլոֆենակ նատրիումը պետք է զգուշությամբ կիրառել և հսկողության տակ պահել շաքարի մակարդակը արյան մեջ:
Բացթողման կարգ
Բժշկի դեղատոմսով
Փաթեթավորում
Տուփ 10-ական մոմիկով` 12.5, 25, 50 և 100մգ:

Պահպանման պայմաներ

Պահել չոր և սառը տեղում, երեխաներից հեռու:
ՊԻտանիության ժամկետ
3 տարի




Ընդհանուր բաժին

ք. Մասիս, Մասիս կայան 0802, ՀՀ

Հեռ.՝ (+374 236) 4 30 11, (+374 236) 4 05 11

Բջջ.՝ (+374 93) 08 08 80

Էլ. փոստ՝ info@medicalhorizon.am

Մարքեթինգի բաժին

ք.Երևան Արշակունյանց 2

Բջջ.՝ (+374 98) 88 91 93

Էլ. փոստ՝ marketing@medicalhorizon.am