Հետևեք մեզ
Դեղաբանական խումբ Ներքին ընդունման ռեհիդրատացիոն լուծույթ
Դեղաձև Լուծույթ բալի , բանանի համով և առանց համային հավելումների
Ակտիվ բաղադրատարրեր 5մլ- ում Նատրիումի քլորիդ 17,5մգ Նատրիումի ցիտրատ 14մգ Կալիումի քլորիդ 7,4մգ Գլյուկոզա մոնոհիդրատ 74,25մգ Նատրիումի բենզոատ Е 211
Դեղաբանություն Փորլուծության և փսխման հետևանքով օրգանիզմում առաջանում է ջրի և էլեկտրոլիտների (նատրիում, կալիում, բիկարբոնատներ) կորուստ : Եթե այդ կորուստը չվերականգնվի, այն կբերի ջրի և էլեկտրոլիտների դեֆիցիտի և կզարգանա ջրազրկում: Ջրազրկման ժամանակ Ռեհիդ Սոլյուշոնի կիրառումը թույլ է տալիս կատարել ռեհիդրատացիա՝ օրալ ճանապարհով: Ռեհիդրատացիայի ռեժիմը ընտրվում է ջրազրկման ասիճանին համապատասխան:
Ցուցումներ Երեխաների և մեծահասկաների մոտ երկարատև փորլուծության կամ փսխման ժամանակ՝ ջրա-աղային բալանսը վերականգնելու նպատակով Սուր փորլուծություն (խոլերա) Թեթև կամ չափավոր ջրազրկում Ջերմային սթրես Որպես կանխարգելող միջոց՝ ֆիզիկական և ջերմային ծանրաբեռնվածության ժամանակ, որը կարող է առաջացնել առատ քրտնարտադրություն:
Հակացուցումներ Երիկամների ֆունկցիայի խանգարում Շաքարային դիաբետ Գիտակցության կորուստ Աղիքային անանցանելիություն Բարձր զգայունություն լուծույթի կոմպոնենտներից որևէ մեկի նկատմամբ
Դեղաչափում և կիրառման եղանակ Թեթև և չափավոր ջրազրկում Լուծույթի պահանջարկվող քանակը կախված է մարմնի քաշից և ջրազրկման աստիճանից, օրական առավելագույն քանակությունը կազմում է 50-100 մլ/կգ քաշին: Առաջին 6-10 ժամվա ընթացքում դեղաչափումը կարող է հասնել մինչև 30-60մլ/կգ մարմնի քաշին: Հետագա ջրազրկման ժամանակ անհրաժեշտ է Ռեհիդ Սոլյուշոնի հավելյալ կիրառում:
Օրական առավելագույն պահանջարկվող քանակությունը լուծույթի մլ
Երեխաներին և մեծահասակներին թեթև և միջին ծանրության ռեհիդրատացիայի ժամանակ ցուցված է նշանակել այս սանդղակի դեղաչափումով: Մինչև 3 ամսական երեխաներին առավելագույն օրական դեղաչափումը Ռեհիդ Սոլյուշոնի 250մլ է: Ջրազրկման կանխարգելում Կանխարգելման նպատակով օգտագործում են ավելի քիչ քանակություններով: Ռեհիդ Սոլյուշոնի կիրառությունը պետք է սկսել անմիջապես երբ սկսել է փորլուծությունը: Պետք է օգտագործել 3-4 օրից ոչ ավել, դադարեցնում են կիրառությունը երբ դադարում է փորլուծությունը: Ջրազրկման կանխարգելման նպատակով միանվագ դեղաչափումը կարող է կազմել 5-15մլ/կգ մարմնի քաշին: Մինչև 10կգ մարմնի քաշ ունեցող երեխաների համար . 50-100մլ յուրաքանչյուր ջրիկ կղանքից հետո Մեծահասակներին և 10 կգ-ից ավել քաշ ունեցող երեխաներին . 100-200մլ յուրաքանչյուր ջրիկ կղանքից հետո: Եթե երեխան նաև փսխում է նշված քանակությունը պետք է տալ քիչ քանակությամբ, 5-10մլ յուրաքանչյուր 5 րոպեից հետո , որից հետո կարելի է ավելացնել քանակությունը մինչև կարողանա երեխան նորմալ խմել: Հատուկ նախազգուշացումներ Հիպերկալիեմիայով և ֆենիլկետոնուրիայով մարդկանց չի կարելի կիրառել: Ռեհիդ Սոլյուշոնը չի կարելի խառնել այլ հեղումների հետ: Կարելի է օգտագործել հղիության և կրծքով կերակրման ժամանակ:
Պահպանման պայմաններ Պահպանել մինչև 25 °C ջերմաստիճանի պայմաններում փակ վիճակում , բացելուց հետո կարելի է կիրառել 48 ժամվա ընթացքում:
Թողարկման ձև Ֆլակոն 330մլ
Պիտանիության ժամկետ 1տարի
Բացթողման կարգ Առանց դեղատոմսի