ԶԻԴԻՆ

Առևտրային անվանում  Զիդին

Միջազգային չպատենտավորված անվանում.  քլորհեքսիդին

Քիմիական անվանում  1,1'-Hexamethylenebis(5-[p-chlorophenyl]biguanide) 

Դեղաբանական ձև հեշտոցային մոմիկներ  16 մգ: 
Նկարագրություն. Սպիտակ կամ դեղնասպիտակավուն գույնի հեշտոցային մոմիկներ: 

Բաղադրություն  1 մոմիկը պարունակում է ակտիվ նյութ ՝ քլորհեքսիդին բիգլյուկոնատ16մգ:
Օժանադակ նյութեր . հիմք մոմիկների համար, պոլիէթիլենօքսիդ 400 և պոլիէթիլենօքսիդ 1500:
Դեղաբանական խումբ հականեխիչ դեղամիջոց տեղային օգտագործման համար:

Դեղաբանական ազդեցություն

Զիդինը համարվում է հականեխիչ դեղամիջոց տեղային կիրառման համար, Արդյունավետ է գրամդրական և գրամբացասական միկրոօրգանիզմների հանդեպ:  Treponema pallidum, Chlamidia spp., Ureaplasma spp., Neisseria gonorrhoeae, Trichomonas vaginalis, Gardnerella vaginalis, Bacteroides fragilis, Herpes virus.Դեղի հանդեպ թույլ զգայուն են որոշ շտամներ  Pseudomonas spp., Proteus spp., նաև կայուն են թթվակայուն բակտերիաների նրանց սպորների, սնկերի և վիրուսների հանդեպ:Զիդինը չի ընկճում լակտոբակտերիաների ֆուկցիոնալ ակտիվությունը: Պահպանում է որոշակի ակտիվություն արյան և թարախի առկայության դեպքում: Պրակտիկորեն չի ներծծվուն ստամոքսաղիքային համակարգից: Ներհեշտոցային կիրառման ժամանակ պրակտիկորեն չի ներծծվում և համակարգային ազդեցություն չի ցուցաբերում :

Կիրառման ցուցումներ 
Վեներական հիվանդություների կանխարգելման ժամանակ . գոնորեա, սիֆիլիս, տրիխոմոնիազ, գարդներելիոզ, խլամիդիոզ և ուրեոպլազմոզ: Զիդինի կիրառումը կանխարգելման նպատակով անհրաժեշտ է կատարել չպաշտպանված սեռական ակտից հետո 2 ժամվա ընթացքում, քանի որ 2 ժամ անց հարուցիչը ներթափանցում է հեշտոցի լորձաթաղանթի բջջի մեջ և քլորհեքսիդինի հանդեպ դառնում է անհասանելի:

Ինֆեկցիոն բորբոքային բարդությունների առաջացման կանխարգելման նպատակով.

Մանկաբարձա-գինեկոլոգիական միջամտությունների ժամանակ, ծննդաբերություններից և աբորտներից առաջ, գինեկոլոգիական հիվանդությունների վիրահատական միջամտությունից առաջ, ՆԱՊ-ի դնելուց առաջ և հետո, արգանդի պարանոցի դիոթերմոկոագուլյացիայից առաջ և հետո, ներարգանդային հետազոտություներից առաջ :
Խրոնիկական էնդո- և էկզոցերվիցիտների բուժում, սպեցիֆիկ և ոչ սպեցիֆիկ վագինիտներ:

Բակտերիալ վագինոզի և կոլպիտների բուժում:

Հակացուցումներ  Գերզգայունություն ակտիվ նյութի կամ օժանդակ նյութերից որևէ մեկի հանդեպ: