Դետրիմեդ

Ազդող նյութ

Խոլեկալցիֆերոլ

Դեղաբանական խումբ

Վիտամիններ և վիտամինանման նյութեր

Դեղաբանական ձև

Կաթիլներ ներքին ընդունման համար

Բաղադրություն

Լուծույթի 1մլ (30 կաթիլ) պարունակվում է 15000 ԱՄ խոլեկալցիֆերոլ

(1 կաթիլը պարունակում է 500 ԱՄ վիտամին D3)

Օժանդակ նյութեր

Մակրոգոլ գլիցերիլռիցինօլեատ, սախարոզ 250մգ, դինատրիումի ֆոսֆատ դոդեկա հիդրատ,

կիտրոնաթթվի մոնոհիդրատ, բանանի համային հավելուկ, բենզիլ սպիրտ 15մգ, մաքրված ջուր:

Անգույն թափանցիկ հեղուկ թեթևակի (օպալէսցենցիայով), բանանի համով և հոտով:

Դեղաբանական ազդեցություն

Կարգավորում է կալցի-ֆոսֆորական փոխանակությունը:

Ֆարմակոդինամիկա

Խոլեկալցիֆերոլ – բնական ձևը վիտամին D, առաջանում է մաշկում արևի ճառագայթների ազդեցության ներքո, համեմատած էրգոկալցիֆերոլի 25% -ով ավելի ակտիվ է:

Նպաստում է Ca ներծծմանը աղիներում և ֆոսֆորի հետներծծմանը երիկամային ուղիներում:

Կարգավորում է կմախքային ոսկրերի կազմավորումը և նպաստում է ոսկրային կառուցվածքի պահպանմանը: Արյան մեջ գտնվող կալցիումի իոնները ապահովում են մկանային տոնուսը կմախքային մկաններում, միոկարդի ֆունկցիան, նպաստում է նյարդային իմպուլսի փոխանցմանը, կարգավորում են արյան մակարդելիությունը: Կարգավորում է հարվահանագեղձերի  ֆունկցիան, իմունային համակարգի ֆունկցիան և ազդում է լիմֆոկինների արտադրմանը: Վիտամին D անբավարարությունը սննդում, կամ ներծծման խաթարումը, Ca պակասը , ինչպես նաև արևի ճառագայթների տակ ոչ բավարար ժամանակով գտնվելը` երեխայի զարգացման արագ աճի ընթացքում բերում է ռախիտ հիվանդության առաջացմանը, մեծերի մոտ` ոսկրային հյուսվածքի փափկեցման:

Հղիների մոտ կարող է զարգանալ ջղակծկումներ, նորածինների՝ ոսկրային կալցինոզ: Վիտամին D պահանջարկի մեծացումը առաջանում է կանանց մոտ դաշտանադադարի ընթացքում, դրա հետևանքով է հաճախակի  զարգանում օստեոպորոզ հիվանդությունը, որը կապված է հորմոնալ դիսբալանսի հետ:  

Դեղակինետիկա

Վիտամին D ջրային լուծույթը ներծծվում է յուղայինից ավելի լավ: Անհաս երեխաների մոտ տեղի է ունենում լեղու անբավարար գոյացում և արտազատում դեպի աղիներ, որը խաթարում է 

Վիտամինների ներծծումը՝ յուղային լուծույթների ձևով : Ներքին ընդունոմից հետո ներծծվում է բարակ աղիների դիստալ հատվածում:

Մետաբոլիզմը լյարդում և երիկամներում: Անցնում է ընկերքով և մայրական կաթի մեջ:

Արտազատումն օրգանիզմից տեղի է ունենում մեզի և կղանքի միջոցով:  T1/2 կազմում է մի քանի օր, իսկ երիկամային անբավարարության դեպքում ավելանում է  : Օժտված է կումուլյացիոն հատկություններով: 

Կիրառման ցուցումներ

Վիտամին D պակաս (կանխարգելում և բուժում), ռախիտ, ռախիտանման հիվանդություն, հիպոկալցեմիա, տետանիա, մետաբոլիկ օստեոպաթիաներ (հիպոպարաթիրեոզ, պսևդոհիպոպարաթիրեոզ, ) , օստեոմալաթիա , (կանխարգելում և բուժում), օստեոպորոզի համակարգային բուժում այդ թվում կլիմակտերիկ:

Հակացուցումներ

Անհատական գերզգայունություն խոլեկալցիֆերոլի նկատմամբ, այդ թվում անամնեզում անհատական անտանելիություն բենզիլսպիրտի նկատմամբ, հիպերկալցեմիա, հիպերկալցուրիա, D վիտամինի ավելցուկ, միզաքարային հիվանդություն կալցիումի օքսալատային քարերի առաջացմամբ: 

Երիկամային ֆունկցիայի անբավարարություն :

Թոքերի տուբերկուլյոզի ակտիվ ձև:

Դեղի բարձր դոզաները հակացուցված են երկարատև անշարժության դեպքում:

Հղիության և լակտացիայի ընթացքում նշանակել զգուշությամբ:

Աթերոսկլերոզ, սարկոիդիզմ, հիպերֆոսֆատեմիա, երիկամային և լյարդային սուր և խրոնիկ հիվանդություն :

Ստամոքսաղիքային համակարգի աշխատանքի խանգարումների ժամանակ , հատկապես ստամոքսի և տասներկումատնյա աղու խոցի ժամանակ:

Սրտի օրգանական ախտահարումների (պերիկարդիտ, միոկարդիտ) ժամանակ:

Կիրառումը հղիության և կրծքով կերակրման ժամանակ

Ցանկալի չէ նշանակել հղիության ժամանակ բարձր դեղաչափերով (տերատոգեն ազդեցության հետևանքով): Զգուշությամբ կրծքով կերակրման ժամանակ:

Կողմնակի ազդեցություններ

Չի նկատվել ցուցված դոզաներով կիրառման ժամանակ:

Հիպերվիտամինոզ D սիմպտոմներ:

Ներվային համակարգի և զգայարանների կողմից . գլխացավ, մկանային և հոդացավեր, փսիխիկայիխանգարում (դեպրեսիա) բերանի չորություն:

Սիրտ անոթային համակարգի  և արյան կողմից . հիպերկալցեմիա:

Ախորժակի բացակայություն, սրտխառնոց, փսխում, փորկապություն:

Քաշի անկում:

Պոլիուրիա, հիպերկալցիուրիա, կալցիումական նեֆրոուրոլիիազ:

Փոխազդեցությունն այլ դեղերի հետ

Հակաէպիլեպտիկ  միջոցներ, ռիֆամպիցին, հակախոլեստերիկ դեղերը իջեցնում են ոիտամին D3 ռեաբսորբցիան: Տիազիդային դիուրետիկները ավելացնում են հիպերկալցեմիայի առաջացման ռիսկը : Ակտիվացնում է սրտային գլիկոզիդների տոքսիկ ազդեցությունը:

Դեղաչափում և կիրառումը

Կանխարգելում . երեխաներ

Հասուն նորածիններին կյանքի 3-4 շաբաթից մինչև 2-3 տարեկան օրեկան  500-1000ԱՄ (1-2կաթիլ) :

Անհասիկներին կյանքի 7-10 օրվանից , երկվորյակներին, վատ պայմաններում մեծացող նորածիններին , 1000-1500 ԱՄ (2-3 կաթիլ) օրրվա մեջ:

Ամռան ընթացքում դեղաչափումը կրճատվում է մինչև 500ԱՄ միավոր օրը 1 կաթիլ: Հղիների տրվում է 500 ԱՄ (1 կաթիլ) օրվա մեջ ,ամբողջ հղիության ընթացքում, կամ 1000ԱՄ -2 կաթիլ օրվա մեջ սկսած հղիության 28 շաբաթականից:

Հետկլիմակտերիակ շրջանում 500-1000 ԱՄ (1-2 կաթիլ) օրվա մեջ:

Բուժում

Ռախիտի ժամանակ 2000-5000ԱՄ , 4-10 կաթիլ կախված ռախիտի ծանրության աստիճանից (1,2,3) և ընթացքի ձևից, 4-6 շաբաթվա ընթացքում կամ նախնական դոզան 2000ԱՄ (4 կաթիլ) 3-5 օրերի ընթացքում, լավ տանելիության ժամանակ մինչև 3000 ԱՄ (6 կաթիլ): Արտահայտված ոսկրային փոփոխություների ժամանակ մինչև 5000ԱՄ -10 կաթիլ:

Անհրաժեշտության դեպքում բուժումը կարելի է կրկնել 1 շաբաթ հետո:

Բուժական արդյունքի հասնելուց հետո անցնում են կանխարգելիչ դեղաչափման  ընդունմանը:

(500-1500ԱՄ օրական): Ռախիտանման հիվանդություններ 20000-30000 ԱՄ/օրը 40-60կաթիլ, բուժման կուրսը 4-6 շաբաթ: Հետկլիմակտերիկ օստեոպորոզի ժամանակ համակարգային բուժման կուրսով 500-1000ԱՄ  օրը 1-2 կաթիլ:

Գերդեղաչափում

Ախտանշաններ. Ախորժակի բացակալությու, սրտխառնոց, փսխում, փորկապություն, անհանգստություն, ծարավություն, հաճախամիզություն, փորլուծություն, երիկամային կոլիկա: Գլխացավ և մկանացավեր, հոդացավեր, հոգեկան շեղումներ (դեպրեսիա), արգելակում, պրոգրեսիվող քաշի անկում: Երիկամային ֆունկցիայի խանգարումներ ալբումմինեմիայով, էրիթրոցիտեմիա, պոլիուրիա, հիպերկալիուրիա, զարկերակային ճնշման բարձրացում: Առավել ծանր դեպքերում եղջերաթաղանթի խամրում, մինչև կատարակտա: Հազվադեպ խոլեստատիկ դեղնություն:

Բուժում . Դեղորայքի հանել կիրառությունից: Սիմպտոմաիկ, պահպանողական թերապիա:Մեծ քանակությամբ հեղուկների կիրառում:

Թողարկման ձև

Մուգ ապակյա ֆլակոններ 10 և 15մլ , կաթոցիչ, ներդիր թերթիկ:

Պահպանման պայմաններ

Պահել երեխաներին անհասանելի տեղում

Ֆլակոնները բացելուց հետո կիրառել 6 ամսվա ընթացքում:

Պահպանել 5-25 oC ջերմաստիճանային պայմաններում, լույսից հեռու:

Պիտանելիության ժամկետ

2տարի
Բացթողման ձև

Բժշկի նշանակմամբ

                                                      




Ընդհանուր բաժին

ք. Մասիս, Մասիս կայան 0802, ՀՀ

Հեռ.՝ (+374 236) 4 30 11, (+374 236) 4 05 11

Բջջ.՝ (+374 93) 08 08 80

Էլ. փոստ՝ info@medicalhorizon.am

Մարքեթինգի բաժին

ք.Երևան Արշակունյանց 2

Բջջ.՝ (+374 98) 88 91 93

Էլ. փոստ՝ marketing@medicalhorizon.am