Ռեհիդ Սոլյուշոն

Դեղաբանական խումբ
Ներքին ընդունման ռեհիդրատացիոն լուծույթ
Դեղաձև
Լուծույթ բալի , բանանի համով և առանց համային հավելումների
Ակտիվ բաղադրատարրեր 5մլ- ում
Նատրիումի քլորիդ 17,5մգ
Նատրիումի ցիտրատ 14մգ
Կալիումի քլորիդ 7,4մգ
Գլյուկոզա մոնոհիդրատ 74,25մգ
Նատրիումի բենզոատ Е 211
Դեղաբանություն
Փորլուծության և փսխման հետևանքով օրգանիզմում առաջանում է ջրի և էլեկտրոլիտների (նատրիում, կալիում, բիկարբոնատներ) կորուստ : Եթե այդ կորուստը չվերականգնվի, այն կբերի ջրի և էլեկտրոլիտների դեֆիցիտի և կզարգանա ջրազրկում: Ջրազրկման ժամանակ Ռեհիդ Սոլյուշոնի կիրառումը թույլ է տալիս կատարել ռեհիդրատացիա՝ օրալ ճանապարհով: Ռեհիդրատացիայի ռեժիմը ընտրվում է ջրազրկման ասիճանին համապատասխան:
Ցուցումներ
Երեխաների և մեծահասկաների մոտ երկարատև փորլուծության կամ փսխման ժամանակ՝ ջրա-աղային բալանսը վերականգնելու նպատակով
Սուր փորլուծություն (խոլերա)
Թեթև կամ չափավոր ջրազրկում
Ջերմային սթրես
Որպես կանխարգելող միջոց՝ ֆիզիկական և ջերմային ծանրաբեռնվածության ժամանակ, որը կարող է առաջացնել առատ քրտնարտադրություն:

Հակացուցումներ
Երիկամների ֆունկցիայի խանգարում
Շաքարային դիաբետ
Գիտակցության կորուստ
Աղիքային անանցանելիություն
Բարձր զգայունություն լուծույթի կոմպոնենտներից որևէ մեկի նկատմամբ
Դեղաչափում և կիրառման եղանակ
Թեթև և չափավոր ջրազրկում
Լուծույթի պահանջարկվող քանակը կախված է մարմնի քաշից և ջրազրկման աստիճանից, օրական առավելագույն քանակությունը կազմում է 50-100 մլ/կգ քաշին: Առաջին 6-10 ժամվա ընթացքում դեղաչափումը կարող է հասնել մինչև 30-60մլ/կգ մարմնի քաշին: Հետագա ջրազրկման ժամանակ անհրաժեշտ է Ռեհիդ Սոլյուշոնի հավելյալ կիրառում:

Մարմնի քաշ , կգ ≤5 5–7,9 8–10,9 11–15,9 16–29,9 >30

Օրական առավելագույն պահանջարկվող քանակությունը լուծույթի մլ

200-400 400-600 600-800 800-1200 1200-2000 2200-4000


Երեխաներին և մեծահասակներին թեթև և միջին ծանրության ռեհիդրատացիայի ժամանակ ցուցված է նշանակել այս սանդղակի դեղաչափումով:
Մինչև 3 ամսական երեխաներին առավելագույն օրական դեղաչափումը Ռեհիդ Սոլյուշոնի 250մլ է:
Ջրազրկման կանխարգելում
Կանխարգելման նպատակով օգտագործում են ավելի քիչ քանակություններով: Ռեհիդ Սոլյուշոնի կիրառությունը պետք է սկսել անմիջապես երբ սկսել է փորլուծությունը: Պետք է օգտագործել 3-4 օրից ոչ ավել, դադարեցնում են կիրառությունը երբ դադարում է փորլուծությունը:
Ջրազրկման կանխարգելման նպատակով միանվագ դեղաչափումը կարող է կազմել 5-15մլ/կգ մարմնի քաշին:
Մինչև 10կգ մարմնի քաշ ունեցող երեխաների համար . 50-100մլ յուրաքանչյուր ջրիկ կղանքից հետո
Մեծահասակներին և 10 կգ-ից ավել քաշ ունեցող երեխաներին . 100-200մլ յուրաքանչյուր ջրիկ կղանքից հետո: Եթե երեխան նաև փսխում է նշված քանակությունը պետք է տալ քիչ քանակությամբ, 5-10մլ յուրաքանչյուր 5 րոպեից հետո , որից հետո կարելի է ավելացնել քանակությունը մինչև կարողանա երեխան նորմալ խմել:
Հատուկ նախազգուշացումներ
Հիպերկալիեմիայով և ֆենիլկետոնուրիայով մարդկանց չի կարելի կիրառել:
Ռեհիդ Սոլյուշոնը չի կարելի խառնել այլ հեղումների հետ:
Կարելի է օգտագործել հղիության և կրծքով կերակրման ժամանակ:
Պահպանման պայմաններ
Պահպանել մինչև 25 °C ջերմաստիճանի պայմաններում փակ վիճակում , բացելուց հետո կարելի է կիրառել 48 ժամվա ընթացքում:
Թողարկման ձև
Ֆլակոն 330մլ
Պիտանիության ժամկետ
1տարի
Բացթողման կարգ
Առանց դեղատոմսի




Ընդհանուր բաժին

ք. Մասիս, Մասիս կայան 0802, ՀՀ

Հեռ.՝ (+374 236) 4 30 11, (+374 236) 4 05 11

Բջջ.՝ (+374 93) 08 08 80

Էլ. փոստ՝ info@medicalhorizon.am

Մարքեթինգի բաժին

ք.Երևան Արշակունյանց 2

Բջջ.՝ (+374 98) 88 91 93

Էլ. փոստ՝ marketing@medicalhorizon.am