Սուլֆապրիմ դեղակախույթ

Միջազգային անվանում
Co-trimoxazole
Ազդող նյութ
Տրիմետոպրիմ 40մգ
Սուլֆամեթօքսազոլ 200մգ
Դեղաձև
Մանկական դեղակախույթ ներքին ընդունման համար, բանանի համով 100մլ
Բաղադրություն
Ազդող նյութեր` տրիմետոպրիմ և սուլֆամեթօքսազոլ, օժանդակ նյութեր` սախարոզ, գլիցերոլ, մանրաբյուրեղային ցելյուլոզ, աէրոսիլ 200, պոլիսորբատ 80, քսանտան, մեթիլ պարաբեն, պրոպիլպարաբեն, նատրիումի սախարին, բանանի փոշի:
Դեղաբանական խումբ
Սուլֆապրիմը կոմբինացված հակամանրէային դեղամիջոց է:
Դեղակինետիկա
Կիրառվում է զգայուն մանրէներից հրահրված վարակների բուժման համար: Սուլֆամեթօքսազոլը մրցակցորեն ընկճում է պարաամինոբենզոյաթթվի յուրացումը մանրէաբջջի կողմից դիհիդրոֆոլաթթվի սինթեզի ընթացքում ` հանգեցնելով մանրէաբջջի աճի կանգին: Տրիմետոպրիմը հակադարձորեն ընկճում է մանրէային դիհիդրոֆոլատ ռեդուկտազը, որի արդյունքում դիհիդրոֆոլաթթուն վերածվում է տետրահիդրոֆոլաթթվի: Պայմաններից կախված` կարող է ապահովել մանրէասպան ազդեցություն: Այսպիսով տրիմետոպրիմը և սուլֆամեթօքսազոլն արգելակում են պուրինների սինթեզի երկու հաջորդական փուլերը, որի պատճառով նուկլեինաթթուն անփոխարինելի է դառնում շատ մանրէների համար: Այս ամենը in vitro պայմաններում հանգեցնում է երկու գործոնների ակտիվության պոտենցմանը: Ներքին ընդունումից հետո տրիմետոպրիմը և սուլֆամեթօքսազոլն արագորեն և գրեթե ամբողջությամբ ներծծվում են: Արյան մեջ առավելագույն խտությունն ապահովվում է ընդունումից 1-4 ժամ հետո:
Ցուցումներ
Մանրէահարույց վարակի կանխարգելում կամ բուժում
Միզասեռական համակարգի հիվանդություններ ` ուրետրիտ, ցիստիտ, պիելիտ , պիելոնեֆրիտ, պրոստատիտ, էպիդիդիմիտ..
Թոքային վարակներ , հատկապես` բրոնխաբորբ (սուր և խրոնիկական)
LOR օրգանների վարակներ` միջին ականջի բորբոքում, սինուսիտ, լարինգիտ, անգինա
Նոկարդիոզ (հարուցվում են սնկանման մանրէներով, որոնք սկզբնական շրջանում հրահրում են տենդով և հազով ուղեկցվող թոքաբորբաբնույթ ախտահարում)
Ստամոքսաղիքային համակարգի այն բոլոր բորբոքային հիվանդությունները որոնք հրահրվել են Escherichia coli –ի էնտերոտոքսիկ շտամներով
Մաշկի և փափուկ հյուսվածքների վարակներ
Հակացուցումներ
Գերզգայունություն սուլֆանիլամիդային խմբի դեղամիջոցների նկատմամբ
Ալերգիա, բրոնխիալ ասթմա, վահանագեղձի հիվանդություններ
Լյարդի և երիկամների ֆունկցիայի անբավարարություն
Արյան համակարգի հիվանդություններ (նաև անցյալում)
Երեխաների մոտ հիպերբիլիռուբինեմիա
Պորֆիրիա (արյան մեջ պորֆիրինի քանակի աճ)
Ֆոլաթթվի անբավարարություն
Անցյալում կրած դեղնուկ կամ որևէ այլ հիվանդություն, որը պատճառ է դարձել էրիթրոցիտների քանակի նվազեցման (օրինակ գլյուկոզ 6 –ֆոսֆատ դեհիդրոգենազի անբավարարություն)
Նյութափոխանակային խանգարումներ` ֆենիլկետոնամիզություն
Եթե կիրառել է միզամուղներ , պիրիմեթամին, ցիկլոսպորին, արյունը ջրիկացնող դեղեր, մասնավորապես` Վարֆարին, արյան մեջ շաքարի քանակը կարգավորող դեղեր, եթե կիրառել է ռիֆամպիցին, դիգօքսին, արյան մեջ կալիումի մակարդակն ընտրողաբար փոփոխող դեղեր կամ քաղցկեղի բուժման համար կիրառվող դեղեր, մասնավորապես` մեթոտրեքսատ:
Մինչև 6շաբաթական և անհաս ծնված երեխաներին : Սակայն կարող է տրվել 4 շաբաթական երեխային Pneumocystis carinii – ահարույց վարակի կանխարգելման կամ բուժման ժամանակ:
Դեղաչափում
Պետք է կիրառել բժշկի նշանակմամբ: Սուլֆապրիմը ցանկալի է տալ սննդի կամ ըմպելիքի հետ` ստամոքսաղիքային խանգարումների հավանականությունը նվազեցնելու նպատակով: Կարևոր է, որ երեխան Սուլֆապրիմ ընդունելիս օգտագործի առատ հեղումներ` ջուր, մրգահյութ:
6-12 տարեկան երեխաներին – 10մլ` յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ:
6ամսականից 5 տարեկան երեխաներ – 5մլ` յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ:
6 շաբաթականից 5ամսական երեխաներ – 2.5մլ` յուրաքանչյուր 12 ժամը մեկ անգամ:
Օրական դեղաչափը կազմում է մարմնի քաշի յուրաքանչյուր կիլոգրամի համար` 6մգ տրիմեթոպրիմ և 30մգ սուլֆամեթօքսազոլ և տրվում է սովորաբար նվազագույնը 5 օր:
Ստորին միզուղիների չբարդացած վարակների բուժման տևողությունը կարող է լինել մինչև 5օր:
Սուր վարակների ժամանակ բուժումը շարունակվում է մինչև կլինիկական ախտանիշների անհետացումը և ևս 2օր:
Միզուղիների խրոնիկ վարակների սրացումների կանխարգելման նպատակով անցկացվող բուժման կուրսը 3-12 ամիս է:
Թոքերի Pneumocystis carinii – ահարույց հիվանդությունների դեպքում բժիշկը կարող է նշանակել նորմայից ավելի մեծ դեղաչափ: Իսկ այդ հիվանդության կանխման համար կարող է տրվել նորմալ մանկական դեղաչափ` շաբաթվա ընթացքում միայն 3 օր:
Ծանր վարակների ժամանակ դեղաչափը կարելի է կրկնապատկել:
Կողմնակի ազդեցություններ
Ստամոքսաղիքային համակարգի կողմից – սրտխառնոց, փորլուծություն, փսխում, ախորժակի բացակայություն, ցավ որովայնի շրջանում , գլոսիտ, ստոմատիտ, գաստրիտ, լյարդաբորբ, փսևդամեմբրանոզ էնտերոկոլիտ, բիլիռուբինի և տրանսամինազների ակտիվության բարձրացում:
Արյունաստեղծ համակարգ – լեյկոպենիա, թրոմբոցիտոպենիա, նեյտրոպենիա, ագրանուլոցիտոզ, ապլաստիկ , հեմոլիտիկ անեմիա և մեգալոբլաստիկ անեմիա, էոզինոֆիլիա:
Միզարձակման համակարգ – պոլիուրիա, կրիստալուրիա, օլիօգուրիա և անուրիա, ինտերստիցիալ նեֆրիտ, երիկամների ֆունկցիայի խանգարում, կրեատինինի քանակի բարձրացում արյան պլազմայում:
Հենաշարժիչ համակարգ – արթրալգիա, միալգիա
Ալերգիկ ռեակցիաներ – եղնջացան, քոր, Լայելի և Սթիվենս- Ջոնսոնի սինդրոմ , մարմնի ջերմաստիճանի բարձրացում, անգիոնևրոտիկ այտուց, սկլերաների հիպերէմիա:
Այլ նշաններ ` հիպոգլիկեմիա, հիպերկալեմիա, հիպոնատրեմիա, ասեպտիկ մենինգիտ, ծայրամասային նևրիտ, գլխացավ, հոդացավ, մկանացավ, դեպրեսիա, թուլություն:
Վերը նշվածներից որևէ մեկի առկայության դեպքում դիմել բժշկին:
Պահպանման պայմաններ
Պահպանել մինչև 250C ջերմաստիճանի պայմաններում, մութ , չոր տեղում:
Պահել երեխաներին անհասանելի տեղում:

Բացթողման կարգ  Բժշկի նշանակմամբ

Փաթեթավորում
Ֆլակոն 100մլ, չափիչ բաժակով
Պիտանիության ժամկետ
3 տարի




Ընդհանուր բաժին

ք. Մասիս, Մասիս կայան 0802, ՀՀ

Հեռ.՝ (+374 236) 4 30 11, (+374 236) 4 05 11

Բջջ.՝ (+374 93) 08 08 80

Էլ. փոստ՝ info@medicalhorizon.am

Մարքեթինգի բաժին

ք.Երևան Արշակունյանց 2

Բջջ.՝ (+374 98) 88 91 93

Էլ. փոստ՝ marketing@medicalhorizon.am