Մեր մասին

«Մեդիկալ Հորիզոն» Դեղագործական ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին, սակայն իր առաջին արտադրանքը` երեխաների համար նախատեսված Ցետամոլ մոմիկները, շուկա է բաց թողնվել 2008թ-ի հունվարին:
Երեք տարվա նախապատրաստական փուլը զուր չի անցել. գործարանը կառուցվել է համաձայն Եվրոմիության «Պատշաճ արտադրական գործունեության» հիմունքների:
Գործարանի արտադրական տեխնոլոգիաները բերվել են լիովին համապանասխան եվրոպական ստանդարտներին:
«Մեդիկալ Հորիզոն» ընկերությունը առաջինն ու միակն է Հայաստանում, որն իրականացնում է մոմիկների արտադրություն:
Ընկերությունն արտադրում է նաև դեղամիջոցներ օշարակների և դեղակախույթների տեսքով:
Իր կարգախոսի համաձայն «Մեդիկալ Հորիզոնը» ապահովում է ձեր առողջության լայն հորիզոնը:
Ընկերությունը ձգտում է հասնել արտադրական գործընթացի ամենաբարձր որակի` բոլոր օղակներում և մանրամասնություններում` սկսած հումքի ներմուծումից մինչև վերջնական արտադրանքի որակի վերահսկողություն:
Այսպիսով գործարանը իր դեղահումքերը և օժանդակ նյութերը ստանում է եվրոպական երկրներից. մոմիկների հավելանյութը`Novata, Ֆրանսիայից- COGNIS ընկերություն, իսկ դեղակախույթները Գերմանիայից` Schültz & Co ընկերություն: Ինչպես նաև համագործակցում է BASF և Danipharm A/S ընկերությունների հետ:
Ընկերության դեղերը արտադրվում են եվրոպական ստանդարտներին համապատասխան:
Արտադրության բոլոր փուլերի ընթացքում ընկերությունը իրականացնում է որակի խիստ հսկողություն իր սեփական քիմիական և մանրէաբանական լաբորատորիաներում:
Որակի քննությունը իրականացվում է Ամերիկյան, Բրիտանական և Եվրոպական դեղագրքի չափանիշների համապատասխան:
Այսպիսով, «Մեդիկալ Հորիզոն» ընկերությունը կիրառում է բոլոր անհրաժեշտ տեխնոլոգիաներն ու ընթացակարգերը արտադրվող դեղամիջոցների առավել արդյունավետությունը ապահովելու համար և նախատեսում է զգալիորեն մեծացնել իր տեսականին:
Ներկայումս գործարանն արտադրում է 17 անուն արտադրատեսակ,որոնք ներկայացվում են 32 տարբեր դեղաձևերով և դեղաչափերով:
Շնորհիվ արդյունավետ գործունեության «Մեդիկալ Հորիզոն» ընկերությունը ակտիվորեն արտահանում է իր արտադրանքը Ուզբեկստան, Վրաստան ինչպես նաև Իրան :

Ընդհանուր բաժին

ք. Մասիս, Մասիս կայան 0802, ՀՀ

Հեռ.՝ (+374 236) 4 30 11, (+374 236) 4 05 11

Բջջ.՝ (+374 93) 08 08 80

Էլ. փոստ՝ info@medicalhorizon.am

Մարքեթինգի բաժին

ք.Երևան Արշակունյանց 2

Բջջ.՝ (+374 98) 88 91 93

Էլ. փոստ՝ marketing@medicalhorizon.am